May 29

Տարվա իմ ձեռքբերումները

1․ Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Ես սիրում եմ դպրոցի բոլոր վայրերը։

2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Ես շատ եմ սիրում մեր ընտանեկան նախագծերը։ Օրինակ՝ Թումանյանի մասին մեր նախագիծը, որտեղ մենք ընտանիքով կազմակերպեցինք փոքրիկ ներկայացում։ Բեմադրեցինք Հովհաննես Թումանյանի “Սուտասանը” հեքիաթը։ Այն շատ հետաքրքիր էր և ծիծաղելի։

Հովհաննես Թումանյան “Սուտասանը”


3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Ես կարդացել եմ “Չարլին և շոկոլադե գործարանը” գիրքը, Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը, Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը, Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը, Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը», Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր», Հ․ ԹումանյանՄայրը”, Ղ. Աղայանի «Եղեգնուհին», Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա,

https://michaelsadoyan.edublogs.org/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/

4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Հիմա ես կարդում եմ Անտուան դե Սենտ Էկզուպերիի “Փոքրիկ Իշխանը”։

5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Կոմիտասի «Ճանապարհ»

Կոմիտասի «Աշուն գիշեր»

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․»

Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…»

Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա»

Զահրատի «Անուշապուր»

Ամանորյա Բարեմաղթանքներ

Հ. Թումանյանի  «Իմ երգը» 

Հ. Թումանյանի  «Պատրանք»

Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»

Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…»

 Հ. Թումանյանի «Համերգ»

Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․»

Հ․ Թումանյան  «Է՜յ կանանչ ախպեր»

Իմ ամենասիրած բանասեղծությունը Հ. Թումանյանի  «Պատրանք»-ը։

6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Իմ ամենամտերիմ ընկերներն են Կարպիսը և Դանիկը։ Կարպիսը բոյով, նիհար, աչքերը շագանակագույն, մազերը խուճուճ։ Ինքը շատ ուրախ և խելացի, ընկերասեր և բարի տղա է։ Դանիելը ավելի բոյով է և նիհար է։ Աչքերի գույնը բաց շագանակագույն, մազերը երկար են և ոսկեգույն։ Ինքը բարի է, ընկերասեր է, դիմացկուն է, խաղասեր է։

7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Մեղրաձոր

Ճամփորդության պատրաստություն դեպի Ամբերդ

Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդություն դեպի Դդմաշեն գյուղ

Հին և նոր Երևան քաղաքի պատմությունը»

Ճամփորդություն դեպի Կոնդ

Գարնանային ճամփորդություն Արատես


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Իմ ընտրության գործունեությունն էր սուսերամարտը, բայց մենք ոչ մի դաս չենք արել սուսերամարտից։ Հիմա արդեն այդ գործունեությունը չկա։ Դրա փոխարեն մենք խաղում էինք ֆուտբոլ, իմ դասատուն էր ընկեր Դանիելը և ընկեր Ռոբերտը։ Մյուս տարի ես շատ եմ ուզում ընտրել ֆուտբոլ, եթե լինի։

9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ես ամեն ինչ արել եմ այս տարի և մյուս տարի էլ ինչ պետք կլինի, կանեմ։

10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Ձեռք եմ բերել շատ ընտանեական նախագծեր։ Նկարել ենք շատ տեսանյութեր գիտական փորձերով։

11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:

Մի քանի օր առաջ և հայրիկս վերադարձանք Վրաստանից, որտեղ գնացել էինք նայելու տարածաշրջանի ամենահավես արտագնա մեքենաների /ջիփերի/ RFC-ի մրցումները։ Եվ այնտեղ մենք երեք հրաշալի օր անց կացրեցինք ու տեսանք լիքը հավես ու մեծ մեքենաներ։ եվ սա իմ լավագույն լուսանկարն է։

13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․ Ո՞րն է քո ամենասիրելի առարկան այս տարի։

Իմ ամենասիրելի առարկաներն են մարզականը և մաթեմատիկան։


Posted May 29, 2023 by michaelsadoyan in category Մայրենիի ստուգատես, մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*