February 12

Վահան Տերյան “ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ”

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ, հրեղեն խաղ, պայծառ աչքեր:

քնքշաբույր ծաղիկներ – անուշ հոտ ունեցող

հրեղեն խաղ – կրակոտ խաղ

պայծառ աչքեր – լուսավոր աչքեր, աչքեր որոնց մեջ փայլում է լույսը

  1. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:

Վահան Տերյանը գարունը նկարագրում է որպես ծաղիկների կրակոտ խաղ, անտառները և ձորակները նորից կանաչել են, իրանք սառած չեն։ Գետակները դուրս են գալիս ափերից և ողջունում են իրեն։ Գարունը զարդարել է դաշտերը, անտառները ու լեռները և նոր կյանք է տվել հենց Վահան Տերյանին։ Գարունը եկավ, Տերյանը ազատվեց իր բանտից և չի կարողանում ուրախությունից իր գոռոցը պահել։ Գարունը հարուստ ապագա է բացել Տերյանի համար։ Ուրիշ պատմությունների մեջ է ընկնում Տերյանը և ողջունում է գարունը։

  1. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-…, գույն-…, բույր-….: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

համբույր – համբուրել,

ողջույն – ողջունել,

գույն – գունավորել,

բույր – բուրել

December 14

Կաղանդ Պապը

Հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Հետևաբար, հայերի համար Ձմեռ պապի կերպարն անսովոր ու օտար չէր: Այն թեև հրամցվեց նոր փաթեթավորմամբ, բայց, ունենալով իր նախատիպերն հին Հայաստանում, հեշտությամբ ընդունվեց ու սիրվեց: Այսպիսով` Կաղանդ կամ Մեծ Պապուկը վերածվեց Ձմեռ պապի ու մինչ օրս էլ կատարում է իր նույն առաքելությունը` բերում է նվերներ ու տոնական տրամադրություն:
Աղբյուրներ kaxand

November 19

Սասունցի Դավիթ

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

10

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեժղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

Անցանոթ բառեր

կորկում – թեքվել

նաց – նացիստ

լոր – շամբիի մի տեսակը

November 12

Հ․ Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմ

Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —

Դավիթ գող-գող եկավ, գընաց…

***

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

October 1

Իմ ընտրած առակները

2. Համացանցից կամ առակների այս բլոգից առանձնացրո՛ւ երկու առակ, որոնք կցանկանաս ներկայացնել ընկերներիդ։ Անպայման առակի խորհուրդն էլ սովորիր, որ հարց ուղղես ընկերներիդ առակը ներկայացնելուց հետո։

Քամին և կաղնին

Երիտասարդ կաղնին վրդովվեց.

-Այ քամի’, ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում: Մի գլուխ փչու՜մ ու փչու՜մ ես: Խոտին միայն շոյում ես, իսկ ինձնից տես՝ քանի ճյուղ ես կոտրել:

-Հիմա’ր, դա քո օգուտի համար է,-փնթփնթաց ծեր կաղնին:

-Իմ օգուտի՞,- զարմացավ երիտասարդ կաղնին, մտածելով, որ ծերունին խելքը թռցրել է:

Իսկ նա շատ հանգիստ բացատրեց.

-էհ, երիտասարդությու՜ն, երիտասարդությու՜ն: Քամին քեզ ճոճում է, և արմատներդ ավելի ամուր են խրվում հողի մեջ: Շուտով նա ինձ էլ կտապալի, որպեսզի քեզ ավելի շատ արև հասնի:

Եվ այդ ժամանակ երիտասարդ կաղնին շնորհակալություն հայտնեց: Եվ ափսոսեց, որ չի կարող մի կողմ քաշվել, որպեսզի այդ հին և իմաստուն ծառը չշրջվի:

Խորհուրդ արքային

Հին ժամանակներում մի անգամ մի արքա զայրացավ, որ կոշտ հողը վնասում է իր ոտքերը և հրամայեց ամբողջ թագավորությունը, գորգի նման, մորթով ծածկել:

Երբ թագավորը պատմեց իր որոշման մասին, պալատական ծաղրածուն ծիծաղեց.
-Ձերդ գերազանցությունը, ինչի՞ համար են այդ անիմաստ ծախսերը: Ընդամենը պետք է Ձեր ոտքերը պաշտպանելու համար բարձիկներ կտրել:

Արքան լսեց նրա խորհուրդը: Այդպես առաջացավ կոշիկ կարելու գաղափարը:

September 25

Մ. Գալշոյանի «Սպասում»

վնգստալ – կաղկանձել

 ոտնաման- կոշիկ

Դեռատի – դեռահաս

  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Կոմիտասը իմ կարծիքով շատ բարի, համբերատար, մարդասեր մարդ էր։

  • Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:

շուրջբոլոր – ամեն տեղ

անմիջնորդ – առանց միջնորդի, ուղիղ

հանդարտ – Խաղաղ, հանգիստ, անդորր

ծածուկ – Գաղտնի, թաքուն, գաղտուկ, գաղտնածածուկ, գաղտագողի

գոցել – փակել

  • Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Գլուխ տալ – բարևել

գլուխ ջարդել – մի բանի շուրջ շատ մտածել

գլուխ գլխի լինել – Համընկնել, հավասար լինել, իրար բռնել

գլուխը ամեն կողմ զարկել – Ամեն միջոցի դիմել

գլուխը թլոզել – խաբել

գլխին քամի փչել – ինչ -որ անսովոր բան մտածել

գլուխը առնել կորչել – Փախչել, անհետանալ, փախուստի դիմել

September 6

Վիլյամ Սարոյան “Ծիրանի ծառը”

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ձեռնարկել – ինչ-որ գործ սկսել

վեհանձն – բարի, ներող, հոգեկան բարձր հատկանիշներ ունեցող մարդ

աչալրջությամբ – ուշադիր, զգուշավոր, զգոն

մատղաշ – Նոր բուսած, նորածիլ

  1. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  2. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, քանի որ այն նման է իմ կյանքին։ Ես էլ ունեմ ընկերներ, ում հետ մենք լիքը արկածներ ենք անում։ Մենք դեռ որոշում ենք, ով է լինելու մեր աաջնորդը, բայց Դանիկը նույնպես 12 տարեկան է։ Ինձ դուր է գալիս որ իրանք արկածախնդիր են ու վախկոտ չեն։ Իմ կարծիքով տղաների արարքը գողություն է, որովհետև իրանք գնացին և ուրիշի ծառից գողացան ծիրան։

  1. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:

1, Յուլիսիսի հետաքրքրությունը

2, Ծիրանի գողությունը

3, Օգիի Քաջությունը

  1. Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
  1. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :

 ամբար – Շտեմարան, պահեստ, մթերանոց, մառան

առաջնորդ – գլխավոր, ղեկավար, պետ

վճռական – Կարևոր, հիմնական, վերջնական

հնազանդ –  խելոք , մեղմ , լսուկ

հռչակավոր – Մեծահռչակ , մեծանուն , քաջանուն

  1. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ 

 վեհանձն – ստոր, նվաստ, տմարդի, սինլքոր

վճռական – անվճռական

հնազանդ – անհնազանդ, ըմբոստ

մատղաշ – հին

խակ – հասած

August 31

Անագե տոկուն զինվորիկը

Այս ամառ ես կարդացել եմ նաև Հանս Քրիստիան Անդերսենի “Անագե տոկուն զինվորիկը” հեքիաթը։

Մի տղա ուներ լիքը խաղալիքներ։ եվ նրան ծննդյան օրը նվիրեցին անագե զինվորիկների հավաքածու։ Բայց դրանցից մեկի մոտ մի ոտքը չկար։ Այդ զինվորիկը տեսնում է մի ոտքի վրա կանգած գեղեցիկ պարուհուն, որը պատրաստված էր ստվարաթղթից։ Նա ապրում էր մեծ դղյակում։ Զինվորիկը սիրահարվում է այդ պարուհուն։ Բայց հետո նա ընկնում է պատուհանից դուրս և հայտնվում է գետի մեջ, որտեղ իրան կուլ է տալիս մի մեծ ձուկ։ Իսկ հետո այդ ձկանը բռնում-բերում են հենց նույն տղայի տուն։ Բայց զինվորիկի բախտը չի բերում։ Նա հայտնվում է բուխարու կրակների մեջ և հասկանում է, որ հալվում է։ Այդ պահին պարուհին տեսնում է զինվորիկին և թռնում է նրա մոտ բուխարու մեջ, որտեղ նրանք միասին այրվում են։

Սա շատ տխուր պատմություն է սիրո մասին։ Ինձ դուր եկավ այն, որ զինվորիկը շատ քաջ էր և նա սիրո համար ամեն ինչ կարող էր անել և նա պայքարում էր։ Բայց ինձ դուր չեկավ այն, որ երեխան զինվորիկին գցեց կրակների մեջ։

Խորհուրդ կտամ իմ ընկերներին, որ կարդալ Անդերսենի հեքիաթները։ Իրանք շատ տխուր են, բայց շատ լավն են։

August 31

Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

Այս ամառ ես կարդացի “Արքայադուստրը սիսեռահատիկի վրա” հեքիաթը, որը գրել էր Հանս Քրիստիան Անդերսենը։

Դա մի պատմություն է արքայազնի մասին, ով շատ էր ուզում ամուսնանալ արքայադստրի հետ և նա շատ էր ուզում որ նա գեզեցիկ լիներ։ Եվ մի երեկոյան սարսափելի փոթորի էր, ուժեղ անձրև էր, ամպրոպ և կայծակ։ Իսկ հետո ինչ-որ մեկը բախեց դարպասներին։ Թագավորը բացեց ու տեսավ աղջկան և ասաց, արի մեր տուն, մեր մոտ կապրես։

Աղջիկը ասաց, որ ինքը արքայադուստր է։ Իսկ թագուհին մտածեց, որ պետք է սիսեռահատիկ դնել քսան ներքնակի տակ և ստուգել, թե աղջիկը ճիշտ է ասում։ Հաջորդ առավոտյան աղջկան հարցեցին, ինչպես է նա քնել։ Աղջիկը ասեց, որ շատ վատ է քնել, աչք չի փակել, որովհետև նրա ակնողնու տակ ինչ-որ կոշտ բան էր։ Այժմ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է։

Այս հեքիաթի մեջ ինձ դուր եկավ, որ թագավորը ընդունեց անծանոթ աղջկան իր տուն, որ բոլորը նրա հետ լավ էին վարվում և անհանգստանում էին իրա համար։ Իրանք շատ բարի թագավորներ էին։

Ես խորհուրդ կտամ, որ բոլորը կարդան այս հրաշալի հեքիաթը։