March 29

Ուսումնական գարուն բնագիտություն

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել  հետևյալ աշխատանքներից որևէ մեկը.

  • Սովորողները կատարում են սերմնացան, բույսերի խնամք և հրապարակում բլոգում.
  • Գարնանային զբոսանք, պատմում և հրապարակում բլոգում.
  • Գարնանային բակային աշխատանքեր.
  • Սովորողները իրենց տանը տեսակավորում են թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) պատումի և տեսանյութի տեսքով հրապարակում բլոգում, պատմում այն մասին, թե թափոններից ինչե՞ր կարող են պատրաստել:

***

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում ես և քույրիկս կատարեցինք գարնանային բակային աշխատանքներ և մաքրեցինք մեր բակը։

April 2

«Ուսումնական գարուն» նախագիծ մայրենիից

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում ես կարդում եմ Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» գիրքը։

Այդ գիրքը ինձ շատ է դուր գալիս։ Ես այն դեռ չեմ վերջացրել, բայց շատ հետաքրիքր է։

Ինձ ամենաշատը դուր է եկել Չարլին և պապիկի դերը։ Պապիկ Չարլին լիքը տարբեր պատմություններ է պատմում։ Պապիկը Չարլիին գաղտնիքներ է բացահայտում։ Այդ պատմությունները Չարլիին շատ հետաքրքիր են, նա շատ է ուզում գտնել ՈՍԿԵ ՏՈՄՍԸ, որպեզի գնա Ուոնկայի գործարանը, որտեղ կա լիքը շոկոլադ։ Չարլին շատ է սիրում շոկոլադ, նա այնքան շատ է սիրում շոկոլադ, ինչքան իրա ընտանիքին։

Ինձ դուր եկած հատվածը այն մասն է, երբ մի ուրիշ մարդ գտավ ՈՍԿԵ ՏՈՄՍԸ, իսկ հետո նա որոշեց ՈՍԿԵ ՏՈՄՍԸ տալ Չարլիին։

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը իմ ընկերներին։

Չարլին շատ բարի է, համբերատար է, հետաքրքրասեր է, խելացի է և շատ է սիրում իր ընտանիքը։

Հեղինակի անունը ՌՈԱԼԴ ԴԱԼ Է, իսկ վերնագիրը՝ Չարլին և շոկոլադե գարծարանը։

April 2

«Ուսումնական գարուն» նախագիծ բնագիտությունից

Աղբի տեսակավորում և բակային աշխատանքներ։

«Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում մենք տանը տեսակավորում ենք թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) և կատարում ենք գարնանային բակային աշխատանքեր։

March 27

Ուսումնական գարուն․ Մաթեմատիկա

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է գարնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները և լրացնել բացթողումները։

1.  418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի։ 

Պատ․ 8-ով վերջացող թիվ

2.  5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124 – այո

336+1009 – այո

336+25 – ոչ

7366 – 114 – ոչ

3. 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ 

զույգ – 2, 28, 512, 888, 1416, 152412

կենտ – 1, 5, 33, 99, 405, 777, 1547, 5555, 15325

4. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 2-ին։ 

124, 390, 2056, 278, 52, 260, 7,  6482, 3, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

2-ի պատիկ են – 124, 390, 2056, 278, 52, 260, 6482, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

5. Արտահայտի՛ր լիտրով:

2500 մլ = 2 լ 500 մլ

20020 մլ =20 լ 20 մլ

4050 մլ = 4լ 50մլ

6. Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝ իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

Լուծում

S = V x t

70 + 15 = 85 կմ/ժ

4 x 70 = 280 կմ

4 x 85 = 340 կմ

Պատ․ ավտոմեքենա 280 կմ, գնացք 340 կմ

7. Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։

Լուծում

S = V x t

3 x 80 = 240 կմ

2 x 10 = 20 կմ

240 + 20 + 7 = 267 կմ

Պատ․ 267 կմ

8. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։

Լուծում

S = V x t

20 + 60 = 80 կմ/ժ

4 x 60 = 240 կմ

240 / 80 = 3 ժ

Պատ․ 3 ժամում

9.   Գտի՛ր թվի նշված մասը

45-ի 1/5 մասը

45 / 5 x 1= 9

632-ի 1/2 մասը

632 / 2 x 1= 316

164-ի 2/4 մասը

164 / 4 x 2= 82

2000-ի 3/10 մասը 

2000 / 10 x 3 = 600

10. Գտի՛ր այն թիվը, որի․ 

1/5 մասը 15 է

15 x 5 = 75

1/15 մասը 4 է 

15 x 4 = 60

1/8 մասը 6 է 

6 x 8 =48