January 31

Հունվարյան ճամբար. հաշվետություն

Մեր հունվարյան ճամբարը սկսվեց ամսի 10-ին

Առաջին շաբաթվա ընթացքում մենք սկսեցինք մասնակցել << Արի կարդանք>> նախագծին: Մենք բոլորս խորհուրդ էինք տալիս գրքեր, որ մյուսները կարդան: Ես խորհուրդ եմ տվել նրանց ՙՙԱշխարհի չեմպիոն Դանին՚՚ գիրքը, որը ես հիմա կարդում եմ: Մեզ հյուր էին եկել Ավագ դպրոցի սովորողները և մեզ սովորացրել են նոր երգեր և պարեր: Մենք մի հատ էլ խաղացինք Սիքրետ Սանտա: Ես Ալենին նվեր տվեցի հատուկ նկարչական գիրք, ֆլոմաստեր և իմ սարքած գմփիկը, իսկ ինձ Նժդեհը նվիրեց կոնֆետներ: Այդ շաբաթվա վերջ ես և իմ եղբայրը երեք օրորվ գնացինք լեռնադահուկային ճամբար Սևանում:

Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք գնացնինք Սևաբերդ: երբ մենք այնտեղ գնացինք շատ խորն էր ձյունը: Հետո մենք դդմածես նախագծի շրջանակներում զարդարում էինք դդումները գուաշով: Վրան նկարում էինք հայկական զարդանախշեր: Հետո շատ տարբեր խաղեր խաղացինք դդումներով: Հետո մենք անում էինք տարբեր բնագիտական փորձեր և տեսանյութեր պատրաստում:

Ուսումնական երրորդ շաբաթվա մեջ մենք գնացինք չմուշկ քշելու Գեղասահքի դպրոց: Մենք նաև մասնակցեցինք մարզական ստուգատեսին, գնացել էինք մայր դպրոց: Մեզ մոտ եկան բարձր դասարանցիներ որոնք մեզ սովորացնում էին տարբեր բարբառներ: Նրանք մեզ համար կարդացին ՙՙՈսկու կարաս՚՚ հեքիաթը: Մենք մի հատ էլ կավով պատրաստեցինք ռոբոտներ:

Ահա այսպես ինձ համար ուրախ ամիս եղավ:

January 24

Ճամփորդություն Գեղասահքի դպրոց

Մենք գնացինք Գեղասահքի դպրոց: Այնտեղ մենք հագանք չմուշկներ, բացի ընկեր Ազնիվից: Սկզբում ես չգիտեի քշել չմուշկ, բռնվում էի պատերից, իսկ հետո ինձ ընկեր Սուսանան ասե,ց թե ինչպես քշեմ: Հետո ես սովորեցի քշել չմուշկ սահադաշտի մեջտեղում: Հետո մենք քշում էինք և ընկեր Ազնիվը, որ ասեց մենք շրջան կազմենք, որ պարենք Փափուրին, բայց շատ դժվար էր պարել չմուշկներով ու մի հատ էլ սառույցի վրա: Հետո մենք էլի քշեցինք: Ես մի չորս-հինգ անգամ ընկել եմ, բայց ցավոտ չէր: Մի անգամ երբ որ ընկա, ձեռքս ցավացրեցի:

January 23

Բնագիտական փորձ

Աղը, պղպեղը և փուչիկը

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

January 19

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօր մենք գնացինք Սևաբերդ: Մենք գնացինք նստեցինք ավտոբուս ժամը 10-ին: Հասել ենք Սևաբերդ 11ին: Ու երբ հասանք Սևաբերդ այնտեղ կար շատ ձյուն և ձյունը շատ խորն էր: Մենք բարձրացանք սար, մենք իրար վրա քցում էինք ձյուն, մենք շատ լավ խաղացինք, սարգեցինք ձնեմարդ ու թավալ տվեցինք ձների մեջ: Ես շատ էի ուզում քշել դահուկ բայց ընկեր Ազնիվը չթողեց քշեմ: Այնտեղ շատ ցուրտ էր, ես մի քիչ խաղացի, հետո սկսեցի մրսել: Իսկ հետո մենք նստեցինք ավտոբուս, ես հանեցի կոշիկներս և տեսա, որ ոտքերս լրիվ թաց են, կոշիկներիս մեջ էլ մի գունդ ձյուն էր մնացել: Ավտոբուսի մեջ մենք հաց կերանք և շարժվեցինք դեպի դպրոց: Երբ հասանք դպրոց, ես զանգեցի հայրիկիս, որ ինձ դպրոցից տանի տուն:

Ինձ այնտեղ մի քիչ լավ չէր, բայց ես էլի կուզենամ գնալ այնտեղ: Ես շատ գոհ եմ, որ գնացի: Այնտեղ շատ լավն էր ձյունը:

January 16

Լեռնադահուկային ճամբար

Ես գնացել եմ լեռնադահուկ քշելու: Մենք արթնանում էինք և գնում էինք նախաճաշելու, իսկ հետո գնում էինք հագնվելու, որ գնանք քշենք դահուկ: Ես նոր եմ սովորում դահուկ քշել, բայց արդեն լավ ստացվում էր: Իմ մարզիչը ընկեր Մհերն էր: Ես շատ էի քշում: Իմ ընկերներից 5 մարդ քշում էր դահուկ, իսկ 4 մարդ քշում էր սնոուբորդ: Երեկոյան ժամը 6-ին մենք հետ էինք գնում մեր ճամբար: Ընթրիք էինք անում և հետո խաղում էինք տարբեր խաղեր: Իսկ գիշերը 10-ին պարկում էինք քնելու: Իմ քավորը համ սնոուբորդի մարզիչ է, համ էլ վինդսերֆի: Ամռանը ես գնացել էի իրա մոտ վինդսերֆ սովորելու:

January 16

My cat

I have a cat. My cat name is Bonny. He likes box. He likes meat, sour cream and milk.

My cat run, sleep, go to yard, and play.

He is like a tiger.

Category: English | LEAVE A COMMENT