April 8

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

  1. Ի՞նչ է եղանակը: Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է: որովհետև ժամանակաձևը տարբերվում է։
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
  4. Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:
  5. Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:
  6. Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:
March 29

Ուսումնական գարուն բնագիտություն

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել  հետևյալ աշխատանքներից որևէ մեկը.

  • Սովորողները կատարում են սերմնացան, բույսերի խնամք և հրապարակում բլոգում.
  • Գարնանային զբոսանք, պատմում և հրապարակում բլոգում.
  • Գարնանային բակային աշխատանքեր.
  • Սովորողները իրենց տանը տեսակավորում են թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) պատումի և տեսանյութի տեսքով հրապարակում բլոգում, պատմում այն մասին, թե թափոններից ինչե՞ր կարող են պատրաստել:

***

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում ես և քույրիկս կատարեցինք գարնանային բակային աշխատանքներ և մաքրեցինք մեր բակը։

March 18

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: 

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: 

  1. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով: Քամու ուժի չափման միավորը բալն է։

  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Քամու ուժի օգտագործվում է առագաստանավերի մեջ ծովի վրայով մարդկանց և բեռներ փոխադրելու համար։ Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, իսկ հիմա կառուցվում են հողմաէլեկտրակայաններ էլէկրականություն ստանալու համար։

March 15

Քամի: Քամու տեսակները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: 

  1. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ: Հայաստանին բնորոշ են լեռնահովտային քամիները։

  1. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին, իսկ մուսսոնները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

  1. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

February 5

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ընդ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

1․ Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:   

Ջրոլորտը դա երկրագնդի ջրային թաղանթն է, այսինքն օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին։                                                                       

2․Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:   

Ջրի հատկություններից են՝ ջերմունակությունը և զանազան նյութեր իր մեջ լու­ծելու
ունակությունը։

3․ Ո՞ր ջրերն են կոչվու քաղցրահամ։

Քաղցրահամ են կոչվում այն ջրերը, որոնց մեջ աղի քանակը 1 լիտրի հաշվով չի գերեզանցում 1 գրամը։

4․ Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:

Ջրի ջերմունակությունը դա ջերմության կլանման և կուտակման հատկությունն է։ Այս հատկությամբ ջուրը ամռանը զովացնում է շրջակա տարածքի օդը իսկ ձմռանը մեղմացնում է ցուրտը։

5․ Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

Որովհետև տեղացած ջուրը գոլորշիանալուց իր հետ կլանում է շրջապատի ջերմությունը։

January 28

Երրորդ շաբաթվա ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանի երրորդ շաբաթում մենք գնացել ենք ընդանուր պարապունքին, իսկ հետո գնացինք մեր բնագիտական դասարան և այնտեղ մենք անում էինք տարբեր փորձեր։ Այս շաբաթ մենք ևս պատրաստել ենք ավելուկով աղցան։ Ես չեմ սիրում ավելուկ, բայց ես մի կտոր փորձեցի։ Մենք մասնակցեցինք “սովորող-սովոեցնող” նախագծին և մեր դասարանով գնացին երկրորդ դասարանի երեխաներին սովորացնելու պարել տարբեր հայկական պարեր։ Իսկ հետո մենք գնացին ինժեներատեխնիկական դասարան։ Մենք այնտեղ տեսանք տարբեր հետաքրքիր սարքեր։ Ես իմացա, որ մեր ձայները ալիքներ են։ Իսկ կրակը ռեակցիա էր տալիս մեր երգերին։

Այս հղումով կարող եք դիտել մեր երգելու տեսանյութը։

https://mskh-my.sharepoint.com/personal/anjelableyan_mskh_am/_layouts/15/stream.aspx?id=%2Fpersonal%2Fanjelableyan%5Fmskh%5Fam%2FDocuments%2FAttachments%2FVideo%5F95146865%2Emp4&ct=1706431367907&or=OWA%2DNT&cid=6a24a928%2D808c%2D8d1c%2D49e3%2Dbf2c7d52f5f0&ga=1&referrer=StreamWebApp%2EWeb&referrerScenario=AddressBarCopied%2Eview

Այնտեղ կար մի հատ էլ սարք, որի լազերներով կարող ես նվագել տարբեր բաներ և այդ սարքի մեջից դուրս էր գալիս սառը գոլորշի։

Իսկ շաբաթվա վերջում մենք գնացինք ճամփորդության, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

Ճամփորդություն դեպի բնության թանգարան

January 25

Ճամփորդություն դեպի բնության թանգարան

Այսօր մենք գնացինք բնության թանգարան։

Այնտեղ ինձ ահավոր շատ դուր եկավ։ Ես տեսա շատ տարբեր կենդանիներ, որոնք ես երբեք չէի տեսել։ Օրինակ՝ արծիվ, լուսան, կուղբ և տարբեր օձեր։ Ես իմացա որ Հայաստանում կան 25 տարբեր տեսակի օձեր, որոնցից 4-ը թունավոր են։ Ես իմացա որ Սևանը ունի երկու մաս՝ փոքր և մեծ։ Ամենախորը մասը՝ 90-99 մետր խորությունը, գտնվում է փոքր Սևանում։ Ես իմացա, որ թռչունների մեջ տղաները ավելի սիրուն են, քան աղջիկները։ Իմացա, որ բեզոարյան այծերի տարիքը կարելի է իմանալ իրենց եղջյուրների վրա գտնվող գծերի օգնությամբ։ Իսկ լուսանի պոչը շատ կարճ է, իսկ ականջների վրա կան սև գծեր։ Հայկական հովազը շատ քիչ է մնացել ամբողջ աշխարհում, դրա համար նա մտել է համաշխարհային Կարմիր Գրքի մեջ։ Իսկ երբ արծիվները տեսնում են իրենց որսը, նրանք հարձակվում են որսի վրա, ճանկերով բռնում են և բարձրացնում են օդ։ Հետո գցում են իրենց զոհին բարձր քարանձավից ներքև, որպեսզի նա մահանա, իսկ հետո նոր ուտում են նրան, որ չփախնի։

Ցավոք, շատ լուսանկարներ չկան, քանի որ այնտեղ արգելված էր լուսանկարելը։

Հայկական բնաշխարհը հարուստ է կենդանիներով և բույսերով։ Ես շատ եմ սիրում սովորել նոր բաներ իմ հայրենիքի մասին։

January 25

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

2023 թվականի ընթացքում ես կատարել եմ հետևյալ բնագիտատեխնիկական փորձերը։

1․ Չխորտակվող մանդարինը։

2․ Շաքարավազը ջրում

3․ Հում ձուն աղի ջրում

4․ Երեք վառվող մոմերը

5․ Զատկական ձվի ներկում

6․ Ձուն շշի մեջ

7․ Ամանի հեղուկ և պղպեղ

8․ Կիտրոնը և խնձորը

9․ Կողմնացույց

10․ Խորանարդի պատրաստում