March 29

Ուսումնական գարուն բնագիտություն

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել  հետևյալ աշխատանքներից որևէ մեկը.

  • Սովորողները կատարում են սերմնացան, բույսերի խնամք և հրապարակում բլոգում.
  • Գարնանային զբոսանք, պատմում և հրապարակում բլոգում.
  • Գարնանային բակային աշխատանքեր.
  • Սովորողները իրենց տանը տեսակավորում են թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) պատումի և տեսանյութի տեսքով հրապարակում բլոգում, պատմում այն մասին, թե թափոններից ինչե՞ր կարող են պատրաստել:

***

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակներում ես և քույրիկս կատարեցինք գարնանային բակային աշխատանքներ և մաքրեցինք մեր բակը։

January 25

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

2023 թվականի ընթացքում ես կատարել եմ հետևյալ բնագիտատեխնիկական փորձերը։

1․ Չխորտակվող մանդարինը։

2․ Շաքարավազը ջրում

3․ Հում ձուն աղի ջրում

4․ Երեք վառվող մոմերը

5․ Զատկական ձվի ներկում

6․ Ձուն շշի մեջ

7․ Ամանի հեղուկ և պղպեղ

8․ Կիտրոնը և խնձորը

9․ Կողմնացույց

10․ Խորանարդի պատրաստում

December 14

Կաղանդ Պապը

Հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Հետևաբար, հայերի համար Ձմեռ պապի կերպարն անսովոր ու օտար չէր: Այն թեև հրամցվեց նոր փաթեթավորմամբ, բայց, ունենալով իր նախատիպերն հին Հայաստանում, հեշտությամբ ընդունվեց ու սիրվեց: Այսպիսով` Կաղանդ կամ Մեծ Պապուկը վերածվեց Ձմեռ պապի ու մինչ օրս էլ կատարում է իր նույն առաքելությունը` բերում է նվերներ ու տոնական տրամադրություն:
Աղբյուրներ kaxand

November 21

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Ես մասնակցել եմ Սեբաստացու օրեր նախագծին։ Եվ պատրաստել եմ ուսումնական տեսանյութ – հարցազրույց։ Բարի դիտում։

Ակնկալվող արդյունքներ
Հետազոտական, վերլուծական հմտությունների ձևավորում
Խոսքի զարգացում
Ստեղծագործական մտքի զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Ինքնուրույն, հետազոտելու և ներկայացնելու կարողություն

Նախագծի բովանդակությունը՝

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
  • Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/
  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:
  • Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
  • Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/
  • Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում
  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:
September 21

Մի լուսանկարի պատմություն նախագիծ

Այս նախագծի համար ես ընտրեցի իմ նախա-նախա-պապիկի լուսանկարը և այսօր կպատմեմ ձեզ նրա մասին:

Նրա անունն էր Գառնիկ Ավագյան: Ինքը իմ մայրիկի տատիկի հայրն է եղել: Նա և իր եղբայրը գաղթել էին Արևմտյան Հայաստանից, ենթադրաբար Ղարս քաղաքի հարակից գյուղերից մեկից:

Հայաստանում  Գառնիկը ամուսնացավ, կազմեց ընտանիք և բնակվեց Երևանում: 1941թվականին նրան զորակոչեցին պատերզամի: Ցավոք պատերազմից նա այդպես էլ չվերադարձավ, համարվում է անհայտ կորած:

Միակ լուսանկարը, որ հասել է ինձ այս պատերազմական լուսանկարն է: Այն ուղարկվել է 1942թ. Եվ դրանից հետո նրա մասին այլևս տեղեկություն չկա: Մենք մայրիկիս հետ փորձեցինք գտնել պապիկիս անունը ռուսական Մեմորիալ կայքում: Բայց ցավոք ընտանեկան պատմագրությունը մանրամասներ չի պահպանել նրա ծննդյան տարեթվի կամ վայրի մասին: Եվ մենք այդպես էլ չկարողացանք իմանալ, թե այս մարդկանցից որ մեկն է նա:

Ես շատ հպարտ եմ, որ իմ նախնիների մեջ այդպիսի անձնավորություն կա: Ես գիտեմ, որ նա լավ մարդ է եղել: Դրա մասին վկայում է նաև մի դրվագ պատերազմական իր նամակներից, որտեղ նա գրել է իր կնոջը:

ՙՙԿներես ինձ, ես ինչպես վերադառնամ տուն, եթե կողքս սպանվում են երեխաներ՛՛:

September 4

Այցելություն մանկական երկաթուղի

Մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հուլիսի 6-ին Հրազդանի կիրճում, նրա երկարությունը՝ 2,1 կմ։ Մանկական երկաթուղու մտքի հեղինակն էր Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին, իսկ այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն էր։ Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից, բայց 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով։ 1937 թին գործարկվեցին Պոդոլսկի շոգեքարշային գործարանի կողմից մանկական երկաթուղուն նվիրած 159-434 շոգեքարշը ու երեք մարդատար վագոնները։ Այդ շոգեքարշը այսօր չի գործում և համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը։ Գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում։