April 30

The Lion

The second-largest cats in the world (behind only the tiger in size) lions are also the second-fastest in their family. They can run up to 50 miles or 80 kilometers per hour, but only in short․ Bursts before they become exhausted. That is why lions try to sneak close to their prey before they begin chasing them!.

Թարգմանություն հայերեն

Առյուծի մասին

Աշխարհի ամենա մեծ կատուն դա առյուծն է։ Չափորով վագրը ավելի մեծ է։ առյուծները նաև ամենա արագավազ կենդանեներն են նրանց ընտանիքում։ Նրանք կարող են վազել 50 մղան կամ 80 կմ 1 ժամում, բայց միայն կարճ ժամանակում ։ Նրանք շատ արագ հոգնում են ։ Ահա ինչու առյուծները փորձում էն մոտիկ մոտենալ նրանց զոհին, նախքան նրանք սկսեն հետապնդել նրան։

Category: English | LEAVE A COMMENT
April 30

Թեստային աշխատանք․26․04․2023թ․

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. եղբայր
  3. հարյուր
  4. պատմվածք
  5. հեքիաթ
  6. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ – սիրուն
բ/ շատ – առատ
գ/կախարդական – հմայիչ

դ/ մեծ – հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանում ենք

ճանաչում են

հիշել եմ

վախենում եմ

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները թվեր շատ են սիրում

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

April 28

Золотая Пасха

Солнце жмурится с небес,
Землю освещает,
Этот праздник людям всем
Счастье предвещает.

Словно чудо из чудес,
Словно в дивной сказке,
Наступила, наконец,
Золотая Пасха!

April 25

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների

դրսում ամեն տեղ կարելի է հադիպել նրանց

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

ես գիտեմ որ նրան շատ փոքր են որ նրանց կարելիե տեսնել մենակ խոշորցուցներով

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Անտոնիան է բացահայտել բակտերիաներին։ նա նրանց մի սարքի ոգնությամբ որ անունը խոշորացույց

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

ուրիշ բակտերաներից որոնք ավելի ուժեղ են

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

երկաթ , քար , հատակ

  1. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

որով հետև թունավոր եր և հիվանդացնում են

  1. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:

April 24

Easter in Armenia

Easter is one of the biggest holidays in Armenia. Easter is also known as  Surb Zatik. Armenian interesting tradition is the coloring of eggs. We love to play egg games. Armenians cook rice with raisins where rice is the symbol of humanity, and raisins represent all Christians. The easter table also includes Armenian fish Ishkhan and red wine. We celebrate Easter with our families.

Category: English | LEAVE A COMMENT
April 24

«Հին և նոր Երևան քաղաքի պատմությունը»

Ապրիլի 19-ին ժամը 11։00-ին մենք գնացինք Էրեբունի թանգարան։ Մենք հասանք այնտեղ մոտավորապես 11։40-ին։ Երբ մենք հասանք, մեզ հանդիպեցին այնտեղի աշխատողները։ Թանգարանի պատերը զարդարված էին հետաքրիքր քանդակներով։ Երբ մենք բարձրացանք երկրորդ հարկ ինձ արդեն հետաքրքիր էր։ Այնտեղ կաին շատ գեղեցիկ հին ժամանակվա արձաններ՝ օրինակ մարդու գլխով առյուծներ։ Աշխատողը մեզ պատմեց Էրեբունիի հին քարտեզի մասին։ Նա պատմեց մեզ Վանի թագավորության մասին և մեր երկրի ամենահայտնի թագավորների մասին՝ Արգիշտի առաջինի մասին։ Մենք գնացինք հաջորդ սենյակ, որտեղ կային հին բրոնզե և քարե նմուշներ։ Կար մի հատ մեծ կարաս, որի մեջ հին ժամանակներով գինի էին պահում։ Եվ այնտեղ կային ափսեներ, որոնցից նրանք խմում էին գինիները։ Կար մի հատ կարաս, որի մեջ երեք հատ ծակ կար, և այն ժամանակ մարդիկ հավատում էին, որ այդ երեք ծակերից դուրս էին գալու մահացած մարդկանց հոգիները։ Եվ այնտեղ կային տարբեր կուժեր, օրինակ ձիու գլխով բաժակներ։

Եվ այնտեղ կար ջանգոտված երկաթից հին ժամանկների քարտեզը, որի վրա կային երեք լճեր՝ Վանա լիճը, Ոիրմիա լիճը և Սևանալիճը։ Եվ հին ժամանակ Հայաստանը կոչվում էր Ուրարտու։ Այնտեղ կար քարերի վրա գրվածքներ, որոնք պատում են Երևան քաղաքի հիմնադրման մասին։

Երբ մենք դուրս եկանք սենյակներից տեսանք հին կառքեր, որոնց վրա մարդիկ նստում էին։ Իսկ պատերազմի ժամանակ ձիերի վրա հագցնում էին զրահներ իսկ աչքերի փակում էին կողքերից։

Հետո մենք բարձրացանք բլուրի վրա, և տեսանք Էրեբունի ամրոցը։ Այնտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան։

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Արգիշտի թագավորի արձանագրություն
April 24

Ղ. Աղայանի «Եղեգնուհին»

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:

եղեգնուտ – եղեգներով պատված տեղ

բոշա – գնչու, մուրացկան

չոլեչոլ – դատարկ վայր

շուշաբանդ – Ապակեպատ տեղ

նաժիշտ – օգնական

խարդախություն – խաբեություն

ուռկան – Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:

ընծա – նվեր

ճարահատյալ – ճարը կորցրած, ուրիշ տարբերակ չունեցող

եղելություն – Անցք, դեպք, իրադարձություն:

  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:

թագավոր – թագ + ավոր

թագուհի – թագ + ուհի

խարդախություն – խարդախ + ություն

  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

Մաս 1

Ինչո՞ւ թագավորը դրեց աղջկա անունը Եղեգնուհի։

Ինչո՞ւ թագավորի տղան որոշեց, որ իրա կինը պետք է լինի առանց մոր ու հոր։

Մաս 2

Ինչո՞ւ բոշան սպանեց Եղեգնուհուն։

Ինչպե՞ս արքայազնը իմանա եղելությունը։

Մաս 3

Ինչո՞ւ է տխուր թագավորի որդին։

Ինչո՞ւ են նաժիշտները հավատում բոշային։

Մաս 4

Ինչպիսի՞ փշեր կերան նաժիշտները։

Ո՞վ հայտնվեց։

Մաս 5

ի՞նչը պառավը չկարողացավ թաքցնել։

ի՞նչ է պետք կարել պառավին

  • Հեքիաթի մասերը վերնագրի՛ր:

Մաս 1 – Սիրուն աղջիկը

Մաս 2 – Կեղտոտ բոշան

Մաս 3 – Ձուկը

Մաս 4 – Խարդախություն

Մաս 5 – Գաղտնիք

  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:

ուռկան – ուռկաններ

ձուկ – ձկներ

ավազան – ավազաններ

ձկնորս – ձկնորսներ

  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

հեշտ – ինչպիսի՞ – ածական

  • Հեքիաթի որևէ հատված նկարի՛ր (paint-ով կամ այլ ծրագրով, կարող ես նկարել)։
April 24

Կրկնության երկրորդ փաթեթ

1․ Լրացրու՛ աղյուսակների դատարկ վադակները անհրաժեշտ թվերով։

Գումարելի658292437129805309207173051492
Գումարելի7429846233912061291414396
Գումար14011177060521011322121174481588
Նվազելի93788456150431760000051428709805
Հանելի46573956719382937542118596287924
Տարբերություն49214499431048822457932832421881

2․ Շրջանի դատարկ մասում ինչ թիվ պետք է գրել։

21

3․ Դատարկ շրջանակում ինչ թիվ պետք է գրել։

10

4․ Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով:

Լուծում

 1մ = 100 սմ

100 : 4 x 3 = 75 սմ

75 + 5 = 80 սմ

75 x 80 = 6000 սմ

6000սմ = 60մ

Պատ․60մ

5.Հաշվի°ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի  տարբերությունը:

Լուծում

9998 – 101 = 9897

6.Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը  63 կմ⁄ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե  ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո:

Լուծում

S = V*t

4*63 = 252 կմ

564 – 252 = 312 կմ

312 : 4 = 78 կմ/ժ

Պատ․ 78 կմ/ժ

April 24

My Day

Every morning I get up early in the morning and go to brush my teeth.

Then I go to school in my father’s car with my brother. I love my school and I study there very well. After that, Me, Karpis and Danik go for a walk. Then Karpis and I get on the city bus and go home. When I get home I sit down and study my homework. My sister and I play with toys in the evenings. And then I go to sleep.

Category: English | LEAVE A COMMENT
April 21

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։