January 25

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

2023 թվականի ընթացքում ես կատարել եմ հետևյալ բնագիտատեխնիկական փորձերը։

1․ Չխորտակվող մանդարինը։

2․ Շաքարավազը ջրում

3․ Հում ձուն աղի ջրում

4․ Երեք վառվող մոմերը

5․ Զատկական ձվի ներկում

6․ Ձուն շշի մեջ

7․ Ամանի հեղուկ և պղպեղ

8․ Կիտրոնը և խնձորը

9․ Կողմնացույց

10․ Խորանարդի պատրաստում

January 21

Երկրորդ շաբաթվա ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանի երկորդ շաբաթում մենք ամեն առավոտ մասնակցում էինք ընդանուր պարապունքին, իսկ հետո գնում էինք մեր բնագիտական դասարան և այնտեղ անում էինք տարբեր փորձեր։ Այս շաբաթ մեզ հյուր եկավ Միջին դպրոցի վեցերորդ դասարանի սովորողները և ցույց տվեցին մեզ փորձ։ Իրենք սոդան խառնեցին ջրի ու քացախի հետ և ստացել էին տոռնադո։

Եկել էին նաև Միջին դպրոցից ընկեր Անին, ով մեզ ցույց տվեց վառվող քարի փորձը։

Եվ այս շաբաթ մենք շատ ճամփորդել ենք։ Գնացել ենք սահադաշտ և Սևաբերդ սահանակ քշելու։

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Ճամփորդություն Սևաբերդ

January 19

Ճամփորդություն Սևաբերդ

Այսօր մենք գնացել էինք Սևաբերդ գյուղը, որը գտնվում է Կոտայքի մարզում։

Այնտեղ մենք բարձրացանք բլրի վրա և այնտեղից սղում էինք կլոր սահնակներով, խաղում էինք ձնագնդիկ, սարքում էինք ձնեմարդ։ Այնտեղ ձյունը շատ փափուկ էր այդ պատճառով ձնեմարդը լավ չստացվեց։ Բայց ձյունը այնքան շատ էր և խորը, որ մենք թռնում էին ձյան մեջ և խորտակվում էինք։

Այս հղումով կարող եք տեսենել փոքրիկ տեսանյութ։

https://www.facebook.com/100005095808832/videos/pcb.2472343916278778/408770538242147

January 14

Առաջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթվա մեջ մենք անցել ենք կակտուսի, ալոեի, կալանխոի և ավելուկի օգտակար հատկություները։ Մենք արել ենք մարզական ստուգատես, բնագիտական փորձեր և գնացել ենք կավագործությանը։ Մենք սարքել ենք ավելուկով աղցան։ Ես, Նժդեհը, Դավիթը գնացել էինք մանկապարտեզ մասնակցելու սուգատեսին, որի ժամանակ երեխաները պետք է պատմեին իրենց խաղալիքների մասին։ Ինչպես նաև մենք ջրում էինք մեր դպրոցի ծաղիկները։

Ալոեի բուժիչ հատկությունները

Ճամբարային մեր օրը

Կակտուսի մասին

Կալանխոեի մասին

January 10

Կակտուսի մասին

Կակտուսը բավականին հետաքրքիր բույս ​​է, որը գերադասում է խոտածածկ հարթություններ, չոր անտառներ եւ նույնիսկ անապատներ: Յուրաքանչյուր տեսակ յուրահատուկ է յուրովի եւ կարող է օգտագործվել ոչ միայն որպես դեկորատիվ գործարան, այլեւ գործնական օգուտներ բերել: Մինչ օրս Կակտին ակտիվորեն օգտագործվում է առօրյա կյանքում եւ բժշկության մեջ, ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական:

Բազմաթիվ ծաղիկների աճեցնողներ վաղուց են զբաղվել կակտերի մշակությամբ եւ բուծմամբ, օգտագործելով դրանք որպես դեկորատիվ փակ բույսերից մեկը: Այժմ կան ավելի քան 1200 տեսակի կակտներ, բայց երկար ասեղներով բույսերը ճանաչվում են որպես առավել օգտակար դրանց մեջ: Դրանք ոչ միայն բնութագրվում են ուժեղ բակտերիխիկ հատկություններով, բայց կարող են նաեւ պաշտպանել մարդուն ծանր էլեկտրամագնիսական ճառագայթներից եւ նույնիսկ ամբողջ սենյակում նվազեցնել օդային իոնիզացիայի ինտենսիվությունը: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս Cacti- ն տեղադրել համակարգչային մոնիտորների եւ հեռուստատեսային էկրանների մոտ:

Кактус — достаточно интересное растение, которое отдает предпочтение травянистым равнинам, сухим лесам и даже пустыням. Каждый вид по-своему уникален и может использоваться не только как декоративное растение, но и принести практическую пользу. На сегодняшний день кактусы активно применяются в быту и медицине, причем как в традиционной, так и народной.

Многие цветоводы издавна занимаются выращиванием и разведением кактусов, используя их как одно из декоративных комнатных растений. В наше время насчитывается больше 1200 видов кактусов, но наиболее полезными среди них признаны растения с длинными иглами. Они не только характеризуются сильными бактерицидными свойствами, но и способны защитить человека от сильного электромагнитного излучения и даже снизить интенсивность ионизации воздуха во всем помещении. Именно по этой причине специалисты советуют размещать кактусы возле компьютерных мониторов и телевизионных экранов.

January 30

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանի ժամանակմենք ընտրում էինք ջոկատներ։ Ես ընտրել էի մաթեմատիկայի ջոկատը։ Ջոկատի ղեկավարներն էին ընկեր Անին և ընկեր Շողիկը։ Այս ուսումնական երկրորդ շջանում մենք խաղացել էինք Մաթեմատիկան խաղեր, լուծում էինք հետաքրքիր խնդիրներ, ստեղծում էինք մեր խնդիրները, անում էինք ֆլեշմոբներ։ Բացի դրանից ունեցել ենք մարմնամարզություն և երգ։ Նաև նայում էինք մուլտֆիմեր և մասնակցել ենք հեծանվարության ստուգատեսին։

Սարգել ենք պիցցա, քշել էնք չմուշկ, գնացել ենք Արատես։ Այստեղ կարող եք կարդալ իմ ճամփորդության մասին։

Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, օրերը անցնում էին հագեցած և ուրախ։

January 23

Ճամփորդություն դեպի Արատես

Մենք գնացինք Արատես ամսի 18-ին երկուշաբթի։ Մենք շարժվեցինք ժամ 9 ։ 30։ Մենք ճամփին անընդհատ կանգնում էինք, որպեսզի առնենք տարբեր համով ուտելիքներ մեր փողերով։ Երբ մենք հասանք Արատես, արդեն ժամը 12 ։ 00-ն էր։

Այնտեղ մենք տեսանք արձակված Չալոյին և Ռեքսին։ Ռեքսը շատ աշխույժ էր, իսկ Չալոն շատ հանգիստ էր։ Այնտեղ մենք խաղում էինք ֆուտբոլ։ Ռեքսը անընդհատ, երբ մենք խաղում էինք ֆուտբոլ, մի անգամից մեր հետևից էր վազում, իսկ Չալոն Ռեքսի հետևից էր վազում։ Արատեսում տղաների սենյակ մտնում էր Ռեքսը և մեկ մեկ Չալոն։

Այնտեղ ես, Կարպիսը, Դանիելը և Գրիգորը խաղում էինք Խենթ Ստոպ և ֆուտբոլ։ Մենք երկրորդ օրը կերանք խորոված և կարտոֆիլ։ Վերջին օրը, երբ մենք գնում էինք տուն, ես կորցրեցի իմ ձեռնոցը և Ռեքսը մեր հետևից չէր վազում։ Ես շատ սիրեցի այդ երկու շներին։

Մենք Արատեսից շարժվեցինք ժամ 1 և 2 կողմերը, իսկ հասանք մոտավոր ժամ 4 ։ 30-ին։ Ճանապարհին մենք կանգնեցինք եկեղեցու մոտ, բայց դա փակ էր և մենք չկարողացանք մտնել ներս։ Մենակ նկարվեցինք և հետ գնացինք։

Ես էլի շատ կուզենամ գնալ Արատես։

Սիրով՝ Միքայել

January 31

Հունվարյան ճամբար. հաշվետություն

Մեր հունվարյան ճամբարը սկսվեց ամսի 10-ին

Առաջին շաբաթվա ընթացքում մենք սկսեցինք մասնակցել << Արի կարդանք>> նախագծին: Մենք բոլորս խորհուրդ էինք տալիս գրքեր, որ մյուսները կարդան: Ես խորհուրդ եմ տվել նրանց ՙՙԱշխարհի չեմպիոն Դանին՚՚ գիրքը, որը ես հիմա կարդում եմ: Մեզ հյուր էին եկել Ավագ դպրոցի սովորողները և մեզ սովորացրել են նոր երգեր և պարեր: Մենք մի հատ էլ խաղացինք Սիքրետ Սանտա: Ես Ալենին նվեր տվեցի հատուկ նկարչական գիրք, ֆլոմաստեր և իմ սարքած գմփիկը, իսկ ինձ Նժդեհը նվիրեց կոնֆետներ: Այդ շաբաթվա վերջ ես և իմ եղբայրը երեք օրորվ գնացինք լեռնադահուկային ճամբար Սևանում:

Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք գնացնինք Սևաբերդ: երբ մենք այնտեղ գնացինք շատ խորն էր ձյունը: Հետո մենք դդմածես նախագծի շրջանակներում զարդարում էինք դդումները գուաշով: Վրան նկարում էինք հայկական զարդանախշեր: Հետո շատ տարբեր խաղեր խաղացինք դդումներով: Հետո մենք անում էինք տարբեր բնագիտական փորձեր և տեսանյութեր պատրաստում:

Ուսումնական երրորդ շաբաթվա մեջ մենք գնացինք չմուշկ քշելու Գեղասահքի դպրոց: Մենք նաև մասնակցեցինք մարզական ստուգատեսին, գնացել էինք մայր դպրոց: Մեզ մոտ եկան բարձր դասարանցիներ որոնք մեզ սովորացնում էին տարբեր բարբառներ: Նրանք մեզ համար կարդացին ՙՙՈսկու կարաս՚՚ հեքիաթը: Մենք մի հատ էլ կավով պատրաստեցինք ռոբոտներ:

Ահա այսպես ինձ համար ուրախ ամիս եղավ: