January 25

Ճամփորդություն դեպի բնության թանգարան

Այսօր մենք գնացինք բնության թանգարան։

Այնտեղ ինձ ահավոր շատ դուր եկավ։ Ես տեսա շատ տարբեր կենդանիներ, որոնք ես երբեք չէի տեսել։ Օրինակ՝ արծիվ, լուսան, կուղբ և տարբեր օձեր։ Ես իմացա որ Հայաստանում կան 25 տարբեր տեսակի օձեր, որոնցից 4-ը թունավոր են։ Ես իմացա որ Սևանը ունի երկու մաս՝ փոքր և մեծ։ Ամենախորը մասը՝ 90-99 մետր խորությունը, գտնվում է փոքր Սևանում։ Ես իմացա, որ թռչունների մեջ տղաները ավելի սիրուն են, քան աղջիկները։ Իմացա, որ բեզոարյան այծերի տարիքը կարելի է իմանալ իրենց եղջյուրների վրա գտնվող գծերի օգնությամբ։ Իսկ լուսանի պոչը շատ կարճ է, իսկ ականջների վրա կան սև գծեր։ Հայկական հովազը շատ քիչ է մնացել ամբողջ աշխարհում, դրա համար նա մտել է համաշխարհային Կարմիր Գրքի մեջ։ Իսկ երբ արծիվները տեսնում են իրենց որսը, նրանք հարձակվում են որսի վրա, ճանկերով բռնում են և բարձրացնում են օդ։ Հետո գցում են իրենց զոհին բարձր քարանձավից ներքև, որպեսզի նա մահանա, իսկ հետո նոր ուտում են նրան, որ չփախնի։

Ցավոք, շատ լուսանկարներ չկան, քանի որ այնտեղ արգելված էր լուսանկարելը։

Հայկական բնաշխարհը հարուստ է կենդանիներով և բույսերով։ Ես շատ եմ սիրում սովորել նոր բաներ իմ հայրենիքի մասին։

January 19

Ճամփորդություն Սևաբերդ

Այսօր մենք գնացել էինք Սևաբերդ գյուղը, որը գտնվում է Կոտայքի մարզում։

Այնտեղ մենք բարձրացանք բլրի վրա և այնտեղից սղում էինք կլոր սահնակներով, խաղում էինք ձնագնդիկ, սարքում էինք ձնեմարդ։ Այնտեղ ձյունը շատ փափուկ էր այդ պատճառով ձնեմարդը լավ չստացվեց։ Բայց ձյունը այնքան շատ էր և խորը, որ մենք թռնում էին ձյան մեջ և խորտակվում էինք։

Այս հղումով կարող եք տեսենել փոքրիկ տեսանյութ։

https://www.facebook.com/100005095808832/videos/pcb.2472343916278778/408770538242147

January 18

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Մենք սահադաշտ գնացինք երեքշաբթի մեր ջոկատով։ Մենք հենց հասանք սահադաշտ, հագանք հտուկ կոշիկները և մտանք սառցե դաշտը։ Ես սկզբում չէի կարողանում քշել և պատերից բռնվելով քայլում էի։ Բայց մի քանի անգամ փորձելուց հետո, կարողացա քշել։ Ես շատ անգամ ընկնում էի, բայց վերջիվերջո սովորեցի քշել։

Ես շատ կուզեմ նորից գնալ այնտեղ քշելու։ Ինձ շատ դուր եկավ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։

October 23

Ճամփորդություն դեպի Ղառղառավանք

Մենք ուրբաթ օրը գնացինք Եղվարդ։ Մենք դպրոցից շարժվեցինք 9։20 , իսկ հասանք 10։20 ։ Մենք մտանք մի ուրիշ դպրոց։ Այնտեղ ծանոթացանք երեխաների և դասատուների հետ, երգեցինք ու պարեցինք, բանաստեղծություններ ասեցինք։

Մենք նստեցինք նորից ավտոբուս և շարժվեցինք սարի մոտ , իսկ հետո իջանք ավտոբուսից և բարձրացանք սար։ Այնտեղ կար եկեղեցի, որի անունը Ղառղառավանք։ Մինչ բարձրանալը այնտեղ շատ ցեխ կար և շատ ջրափոսեր։

Երբ բարձացանք սարի գլուխ, հաց կերանք, եկեղեցի մտանք, խաղացինք տարբեր խաղեր, պարեցին, երգեցինք, նկարվեցինք, տարածքը հավաքեցինք , իսկ հետո մեզ պատմեցին թե ինչու են եկեղեցին անվանել Ղառղառավանք։ Մի անգամ մարդիկ հավաքվել էին այդտեղ և ուզում էին հաց ուտել։ Հետո թունավոր օձը մտավ այդ ճաշի մեջ, իսկ այդ պահին թռնելով եկավ մի ագռավ և հանեց այդ օձին։ Դրա համար անվանեցին Ղառղառավանք։

Բարձրացանք վերև և տեսանք վանքը վերևից։

Մենք անց կացրեցինք լավ ժամանակ, իսկ հետո վերադարձանք դպրոց։

Ինձ շատ դուր եկավ այդ տեղը և ես նորից կուզենամ գնալ այնտեղ։

October 15

Ճամբորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Մենք այսօր 2 դասարներով գնացինք Կոմիտանսի թանգարան ։ այնտեղ շատ հետաքրքիր էր։

Մենք մտանք տարբեր սրահներ, որտեղ մեզ պատմում էին տարբեր հետաքրիքր բաներ Կոմիտասի մասին։ մենք տեսանէ լուսանկարներ, որտեղ նա ծվնել էր։ Հեռուստացույցով ցույց էին տալիս տարբեր լուսանկարներ Հայաստանից, Թիֆլիսից և Բեռլինից։ Մյուս սրահում մեզ ծանոթացրեցին իրա երգչախմբի հետ։ Իր երգչախմբում կար 300 մարդ, բայց լուսանկարում պատկերված էր միայն 150ը։ Հետո մենք տեսանք իրա ձեռագրով գրված նոտաներ, երգեր, բանաստեղծություններ։ Կոմիտասը գիտեր հայերեն, թուրքերեն և գերմաներեն։

Հետո մենք գնացինք մյուս սրահ, որտեղ Կոմիտասը նկարված էր իր ընկերների հետ՝ Հովհաննես Թումանյանի և Վիլյամ Սարոյանի։ Կոմիտասի թանգարանը 8 տարեկան է։ Թանագարանի բակում կա մի հատ նշենի, որը մեծ է և ինքն էլ 8 տարեկան է։ Երբ Կոմիտասը մահացավ իրա ընկերներից մեկը ծաղիկներ բերեց իրա գերեզմանին։ Թանգարանում կան նաև իրա ընկերների արձանները։

Հետո մենք գնացինք ուրիշ սրահորտեղ խաղացինք հետաքրքիր խաղեր։ Դրված էին Հովհաննես Թումանյանի նկարը և Կոմտիասի նկարը։ Հետո հեռուստացույցով նկար էին ցույց տալիս և հարցեր էին տալիս։ Եվ պատասխանները պիտի մենք ասեինք։ Մենք ճիշտ պատասխանեցինք համարյա բոլոր հարցերին։

September 4

Այցելություն մանկական երկաթուղի

Մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հուլիսի 6-ին Հրազդանի կիրճում, նրա երկարությունը՝ 2,1 կմ։ Մանկական երկաթուղու մտքի հեղինակն էր Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին, իսկ այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն էր։ Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից, բայց 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով։ 1937 թին գործարկվեցին Պոդոլսկի շոգեքարշային գործարանի կողմից մանկական երկաթուղուն նվիրած 159-434 շոգեքարշը ու երեք մարդատար վագոնները։ Այդ շոգեքարշը այսօր չի գործում և համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը։ Գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում։

July 10

Հայրենագիտական, գյուղական ճամբար Հերհերում․ հունիսի 13-16

Հուլիսի 13-16-ը մենք դպրոցով մեկնելու ենք ՀերՀեր գյուղը։ Ես շատ ոգևորված եմ այս ճամփորդությունով քանի որ իմ ընկերները լինելու են ինձ հետ, ես իրանց վաղուց չեմ տեսել։ Ու մենք գնալու ենք ու նայելու ենք շատ գեղեցիկ տեղեր։

Հայրենագիտական կանգառները՝

Հերհեր գյուղ

Հերհեր գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 32 կմ արևելք, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում, Վայոց սար լեռան հարավային լանջին: Վայք քաղաքից դիրքով՝ հյուսիս-արևելք, Ջերմուկ քաղաքից՝ արևմուտք: Ծովի մակերևույթից համայնքի բարձրությունը 1500-1750 մ է, գյուղամիջյան հրապարակում՝ 1650մ: Գյուղական համայնքին պատկանող մերձակա լեռնագագաթների բարձրությունն անցնում է 2600 մետրից:

Պատմական տեղեկությունները Հերհեր գյուղի վերաբերյալ հարուստ չեն: Գյուղի տարածքում առկա են մի շարք բնակավայրեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղը բնակեցված է եղել շատ վաղուց: Դա է պատճառը, որ բազմաթիվ են հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանները: Վաղ
միջնադարում այն արդեն կարևոր նշանակություն ունեցող բնակավայր էր:
Պահպանվել են գյուղի Հերհեր, Երերն, Երերան անվանումները: Զաքարյանների իշխանապետության շրջանում (12-13-րդ դարեր) այն եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը: Հերհերում է ծնվել միջնադարի խոշոր մտածող, րաբունապետ Գրիգոր Տաթևացին (աշխարհիկ անունը՝ Խութլուշահ):
Գյուղից հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Սիոն մենաստանը (վանական համալիր՝ կառուցված 11-13-րդ դարերում) հռչակված է եղել իր կրթական գործունեությամբ: Այդ մենաստանի տարածքում կան միջնադարյան ճարտարապետության ու խաչքարագործության եզակի նմուշներ: Գյուղի արևելյան մասում են գտնվում Կապույտ բերդ կոչվող ամրոցը և Սբ. Գևորգ մատուռը:

Հերհերի ջրամբար

Հերհերի ջրամբար գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա:

Սբ. Սիոն եկեղեցին

Մեր հաջորդ կանգառը Սբ. Սիոն եկեղեցին էր։ Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1կմ հյուսիս-արևելք՝ ձորերով շրջապատված ոչ մեծ քարաժայռի գագաթին։ Հիշատակվում է 7-րդ դարից։ Բաղկացած է երկու եկեղեցիներից և մատուռից։ Կիսավեր եկեղեցին այնքան վեհ է երևում։ Ամենուր խաչքարեր ու տապանաքարեր են։ Իսկ այդ ամենին մի տեսակ խորհրդավորություն է տալիս ձորից եկոց գետի ձայնը։

Համալիրի ամենահին եկեղեցին Սբ. Սիոնն է։Միանավ եկեղեցի է։ Արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռը, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին միանավ եկեղեցին, որը արևելքում ունի զույգ կիսաշրջանաձև խորաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է Պռոշյան իշխանական տոհմի զինանշանը՝ ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։ Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես ամենափրկիչ խաչքարը

Հերհերի և Քարավազի ջրվեժներ

Հերհեր գյուղից դեպի հյուսիս են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Քարավազը գտնվում է համանուն գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։ Մենք ուղևորվեցինք դեպի Քարավազի ջրվեժ։ Ճանապարհը հեշտ հասանելի է։ Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով, բայց այդ դեպքում կզրկվեք բնության հրաշք տեսարանները ամբողջությամբ վայելելու հնարավորությունից։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Վայոց սարը։

Հեռվից արդեն լսելի էր դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չէր երևում։ Հասնելով ջրվեժին մի պահ մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ 2008թ.-ից ջրվեժները ներառվել են բնության պետական հուշարձանների ցանկում։

Կապույտ բերդը

Վայոց սար


Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարերում կառուցված Կապույտ բերդը, որը կոչում են նաև Գագիկի բերդ։ Անմատչելի բարձունքը հաղթահարելուց հետո քո առջև բացվում է գյուղն իր ողջ գեղեցկությամբ։ Հեռվից երեվում է Չիքի վանքը։

Վայոց սար, հանգած հրաբուխ Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Կարմրաշեն գյուղից (Ջերմուկ համայնք) 3 կմ հարավ-արևմուտք։ Չորրորդականի գոյացում է։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր։

Վայոց սարի վերջին ժայթքումը


Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը: