September 30

Nouns

s – spiders, knifes,

es – sandwiches , buses , tomatoes, classes, pianos

ies – babies, butterflies, toys, ladies, flies

ves – wolves , leaves , scarves

Ex. 5

Category: English | LEAVE A COMMENT
September 29

Եվրասիա

1.Եվրասիա մայրցամաքի մասին մի փոքր պատմիր և տեղադրիր բլոգումդ:

Եվրասիան ամենմեծ մայրցամաքն է։ Մենք ապրում էնք ամենամեծ մայրցամաքում Եվրասիաում։ Եվրոպան ամենափոքր աշխարհամասն է, իսկ Ասիան ամենամեծ աշխարհամասն է։ Ես կարծում եմ, այն ամենամեծն է, որովհետև այնտեղ կա Ռուսաստան և տարբեր օվկյանոցներ և 80 – ից ավել այլ ուրիշ երկրներ։ Ամենափոքր երկիրը Վատիկանն է։ Եվրասիան բաժանված է 2 մասերի՝ Եվրոպա և Ասիա։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում։ Այն շրջապատված է Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներով և այնտեզ են գտնվում Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Ամենախորը լիճը Բայկալն է։ Այնտեղ կա Սև ծով, Կարմիր ծով, Դեղին ծով և Սպիտակ ծով։ Այնտեղ է գտնվում

Այստեղ է գտնվում նաև ամենաբարձր սարը՝ Ջոմոլունգմա, իրա բարձրությունը 8848մ։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենամեծ թերակղզին՝ Արաբական թերակղզին։

September 28

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբև է մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզ և հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Մարդիկ տներ կարող են կառուցել ամեն տեղ։ Հայրենի տուն այնե , որ կառուցած է հայրենի հողի վրա

  1. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Մեր երկրի անունը Հայկի անունից է առաջացել։

  1. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:

Մեր երկիր կոչվում է Հայաստան։ Մեր հարևան պետություն Վրաստան , Ադրբեջանը , Թուրքիա և Իրան

Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է, կամ Թիֆլիս։ Իրանի մայրաքաղաքը Թեհրան։ Թուրքիայի մայրաքաղաքը Անկարա։ Ադրբեջանի մայրաքաղաքը Բաքու։

  1. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է կամ Էրեբունի։ ՄԵր մայրաքաղաքի հիմնադիրն է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն։

Լրացուցիչ նյութ Հայկ և Բել

September 27

Աշուն գիշեր

Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը։

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:

3․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

շաղալեն – Բարակ անձրև գալ, մաղել

ծովի ծոցին – ծովածոց

հերկել – հողը վարել

երան – երան – Թեթև՝ բարակ քամի

4.  Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ – սպիտակ

Ալ – կարմիր

հողմեր – քամիներ, մրրիկներ

September 26

Жи – Ши

Классная работа

Вставь буквы и или ы:

Машина, пружина, крыжовник, жираф, снежинка, душистый, жизнь, мыло, ёжик, картошина, пассажир, вышивка, мышь, ужин, рыжий, жир, шифр.

Лебяжий пух, пушистый рыжик, спрашивать о живописи, младший брат, пушинка в кувшине, перешить жилет, тишина в жилище, наши ошибки

Домашняя работа

Вставь жи или ши:

Шикарный костюм, острый шип, в новой шинели, поздний ужин, пятнистого жирафа, городские жители, обезжиренный творог, гибкие пружины, синий жилет, дикое животное, платье Любаши, неповоротливые моржи, смешить людей, живописный пейзаж, хороший друг, рыжий щенок, ворошить сено, шустрый чижик, сушить бельё.

September 26

Синонимы

друг – товарищ, приятель.

жара – горечо

горе- печаль

лентяй – безделник

страшный – ужасны

грустный- печальны

храбрый-.сильны

September 25

Եղնիկը և առյուծը․ առակ իմաստության մասին

Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու  առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:

Մի գեղեցիկ օր եղնիկը մոտեցավ գետակին: Տեսնելով իր արտացոլանքը գետակի ջրերում՝ ուրախացավ և հիացմունքով բարձրաձայն ասաց․

– Եղջյուրներս հզոր են, ոլորուն ու գեղեցիկ:

Հետո ոտքերին հայացք գցեց և մի փոքր տխուր ավելացրեց․

–  Միայն ոտքերս են տգեղ ու վատը:

Այդ պահին հանկարծ հորիզոնում երևաց առյուծը՝ պատրաստվելով հարձակվել եղնիկի վրա: Եղնիկը դեռ չէր նկատել առյուծին, այնպես որ հանգիստ իջավ բացատ: Բայց երբ նկատեց՝ իրեն հետապնդում է առյուծը, վազեց ուղիղ անտառ: Ճանապարհին նրա եղջյուրները դիպան խճճված ճյուղերին: Եղնիկը չէր կարողանում առաջ գնալ: Հասկանալով, որ առյուծը հիմա բռնելու է իրեն, ասաց․

– Կարծում էի, թե ոտքերս են վատը, բայց արի ու տես, նրանց միջոցով էի հենց վազում ու փորձում փրկվել: Իսկ եղջյուրներս, որ այդքան գովաբանում էի, ոչ միայն չօգնեցին, այլև խանգարեցին:

September 25

Singular and Plural

Քերականական նյութ՝

Most singular nouns form the plural by adding -s.

SingularPlural
boatboats
househouses
catcats
riverrivers

A singular noun ending in s, x, z, ch, sh makes the plural by adding-es.

SingularPlural
busbuses
wishwishes
pitchpitches
boxboxes

A singular noun ending in a consonant and then y makes the plural by dropping the y and adding-ies.

SingularPlural
pennypennies
spyspies
babybabies
citycities
daisydaisies

Irregular nouns

There are some irregular noun plurals. The most common ones are listed below.

Examples
SingularPlural
womanwomen
manmen
childchildren
toothteeth
footfeet
SingularPlural
sheepsheep
fishfish
deerdeer
speciesspecies
aircraftaircraft
Category: English | LEAVE A COMMENT
September 21

Իմ ազգանունի մասին

Առաջադրանքներ`

  • 1. Ծնողներից կամ հարազատներից տեղեկություններ հավաքել ազգանվան վերաբերյալ։ Ձեր ազգանվան հետ կապված ի՞նչ հետաքրքիր պատմություն եք իմացել։ Ներկայացնել պատումի կամ վիդեո տարբերակով։

Իմ ազգանունը Սադոյան է, որովհետև իմ բոլոր պապիկների ազգանունը Սադոյան էր։

Սադոյան – Սադ + յան։

“Սադ” բառը առաջացել է արաբական Սաադաթ /saeada/ բառից, որը նշանակում է “երջանկություն”

  • Պարզել, թե որտեղի՞ց են գալիս ձեր գերդաստանի արմատները։

Մեր գերդաստանը գալիս է Ցոլակերտ քաղաքից, որը հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում և կոչվում է Իգդիր։

  • Տեղեկություններ հավաքել ծնողների ծննդավայրի մասին։

Իմ հայրիկը և մայրիկը ծնվել են Երևանում։

  • Ի՞նչ նշանավոր մարդիկ են եղել ձեր գերդաստանում, տեղեկություններ հավաքել նրանց մասին։

Իմ Լիպարիտ պապիկը և իրա կինը Ալեքսանդրա Երեմյանը եղել են հայտնի ճարտարապետներ։ Լիպարիտ Սադոյանը Սայաթ Նովա փողոցի ճարտարապետն է, էրեբունի – Երևան 2750 ամյակի այգու հեղինակը և Զվարթնոց տաճարի վերականգնողներից է եղել։ Իմ Բագրատ պապիկը հայտնի հնեաբան է և քաղաքական գործիչ։

  • Ի՞նչ հետաքրքիր սովորություններ կան ձեր գերդաստանում, գրել դրանց մասին։

Իմ ամենամեծ պապիկը Լիպարիտն է, նա ուներ 2 տղա։ Մեկի անունը Արտակ է, մեկի անունը Բագրատ է։ Արտակը ունեցավ 1 տղա անունը Մհեր, իսկ Բագրատը ունեցավ 2 տղա մեկի անունը Հայկ, իսկ մեկի անունը Արտեմ։ Հայկը ունեցավ 2 տղա 1 աղջիկ։ Տղայի անունը Բագրատ, մյուս տղայի անունը Միքայել, իսկ աղջկա անունը Էլիզա։ Իսկ Արտեմը ունեցավ 1 տղա 1 աղջիկ։ Տղայի անուն Մհեր, իսկ աղջկա անունը Մանե։

Մեր գերդաստանը շատ ընկերասեր է։ Ունենք շատ ընկերներ և շատ ենք հավաքվում միասին հատկապես տոն օրերին։ Սիրում ենք մեր հայրենիքը, մաքրում ենք մեր բնությունը և շատ ենք տնկում ծառեր։ Մեր գերդաստանում շատ են ճարտարապետները, իմ հայրիկը նույնպես։ Մենք շատ ենք կառուցել Երևան քաղաքը։

Ահա իմ տոհմածառը