March 29

Մարդու 5 զգայարանները

Շոշափելիք

Մարդու շոշափելիքը դա ձեռքն է, իսկ ավելի ճիշտ մատերի ծայրերը: Եթե մարդը չունենա մատեր նա չէր կարողանա զգալ առարկայի հատկությունը: Մարդը զգում է թե դա պինդ է թե փափուկ է, օրինակ տաք է թե սառը: Փոքր բալիկների մոտ շոշափելիք է նաև շրթունքները և քթի ծայրը:

Լսողություն

Մարդիկ լսում են ականջով: Երբ մարդը լսում է ուրիշին էդ ձայնի ալիքները գալիս են և խփում են թմբկաթաղանքին: Հետո այդ ձայնը գնում են ներքին ականջը ու մենք հասկանում են թե ում ձայն է դա: Այդ ամենինչը կատարվում է մեկ վարկյանում: Եթե լսողությունը չլիներ մենք ոչինչ չենք կարողանա լսել:

Տեսողություն

Մարդիկ տեսնում են աչքերով: Տեսողությունը նրա համար է, որ մարդիկ կարողանան տեսնեն, թե նրանք ինչ են վերցնում իրանց ձեռը թե չէ կարող է ինչ որ ուրիշ բնա վերցնեն: Դրա համար տեսողությունը կարևոր է: Աչքերը կարող են հիվանդանալ, նրանք կարող են ճպռակալեն: Դրա համար պետք է թեյի գույնով, լվալ աչքերը ամեն օր:

Հոտ

Մարդը զգում է հոտը քթի օգնությամբ: Մարդը զգում է մոտավորապես 5 000 000 հոտ, բայց մենք կճանաչենք մենակ 10 000: Մարդը քթով կարողանում է շնչել: Եթե քիթը չլիներ մարդը կմահանար:

Համ

Մարդը զգում է համը լեզվով: Մարդիկ կարողանում են լեզվով զգալ համերը, եթե չզգան իրանք չէին կարողանա իմանալ դա համով է թե չէ: Մարդը կարա զգա աղի, քաղցր, դառը և թթու համերը: Նաև լեզվով կարող են խոսել:

January 23

Բնագիտական փորձ

Աղը, պղպեղը և փուչիկը

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

December 21

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

Առաջինը ես իմացա, որ ձյունը ջրից է: Որ չկան երկու իրար նման փաթիլներ: Որ թափիլները շատ փոքր են 5մմ, բայց կա ամենամեծը 38 սմ:

Ես իմացա շատ հետաքրքիր փաստ, որ ձյուները լինում են սև գույնի, նարնջագույն և կանաչ: Դա եղել է շատ վաղուց տարբեր երկրներում:

Ես իմացա, որ ամենաշատը ձյուն եկել է Վաշինգտոնում 1998-1999 թվականներին: Այդ ժամանակ նստել էր 2850 սմ ձյուն:

Ես իմացա, որ ձյունը ճռռում է, որովհետև փաթիլները կոտրվում են:

Ես իմացա, որ Սահարա անապատում երբեք ձյուն չի գալիս: Մենակ մի անգամ էր եկել 1979 թվականում:

December 4

Ինչի՞ համար է իմ ուղեղը

Ուղեղը նրա համար է, որ մարդ խելացի լինի, եթե ուղեղը չլինի, մարդը խելացի չի լինի: Ուղեղը կառավարում է մարդու մարմինը: Կարելի է ասել, որ ուղեղը հենց ինքը մարդն է: Ուղեղը հետեվում է մարդու մարմնին, գլխին, շնչառությանը, տեսողությանը, խոսքին, մտքերին, զգացմունքներին: Առանց ուղեղի մարդը չի կարող ապրել:

November 9

Թթվային բանջարեղեններ

Ես շատ եմ սիրում թթու և սիրում եմ թթու փակել:

Ես կպատմեմ թթվային բանաջարեղենների մասին: Իմ ամենասիրելի բանջարեղենները կաղամբ, գազար վարունգ:

Կաղամբ – լինում է երկու տեսակի, մեկը որ սպիտակ է մեկը որ կարմիր է: Աճում է չոր լեռնալանջերին հողի մեջ: Կաղամբի մեջ կան շատ վիտամիններ:

Գազար – հին ժամանակներում գազարը եղել է սև գույնի, իսկ հետո դառավ դեղին: 18-րդ դարում հայտնվեցին նարնջագույն գազարները: Գազարը հարուստ է բետա-կերատինով, որի շնորհիվ մենք դառնում առողջ և ունենում ենք լավ տեսողություն:

Վարունգ – աճում է թփերի մեջ, հողի վրա: 92-94% նա ջուր է, իսկ մնացածը շաքար: Վարունգը ունի վիտամիններ, բայց ինքը չի համարվում շատ սննդարար: Վարունգը երբ ուտում ես փորդ լավ է աշխատում: Ինքը շատ հին բանջարեղերն է և հայերեն կոչվում է ՛՛Խավունի՛՛:

November 6

Առյուծի մասին

Ես որոշեցի որ ես կպատմեմ առյուծի մասին:

  1. Ես իմացա որ առյուծի մռնչոց լսվում է 8 կմ հեռավորությունից:
  2. Գիշերը իրանք 6 անգամ լավ են տեսնում քան մարդիկ:
  3. Առյուծը կշռվում է 200-250 կգ ու ամենաբարձրահասակն է բոլոր կատվազգիների մեջ:
  4. Առյուծները սիրում են հանգստանալ ծառի շողքի տակ, կարան քնեն 20 ժամ:
  5. Նրանք ունեն փոքր սիրտ, ամենափոքրն է բոլոր կատվազգիների մեջ:
  6. Առյուծների խումբը կոչվում է պռայդ:
  7. Առյուծների եղունգները կարան հասնեն 7 սմ:
  8. Նրանք կարող են ապրել ապրել Աֆրիկայում 14 տարի, իսկ կենդաբանական այգիում կարող են ապրել 20 տարի:

Ամեազարմանալին, որ առյուծների մռչոցը հասնում է 8 կմ հեռավորություն, էդ ամենաշատը ինձ դուր եկավ:

November 3

Տիեզերքի մասին

Մենք ապրում ենք Արեգակնային համակարգում, որտեղ կան ութ մոլորակներ և մեծ աստղ՝ Արևը: Այդ մոլորակները պտտվում են Արևի շուրջը:

Ես գիտեմ, որ ամենա մոտիկ մորորլակը Մեռկուրին է: Ինքը փոքրիկ մոլորակ է, այն մոլորակը ամենատաքն է, որովհետև ինքը ամենամոտիկն է Արևին:

Մեռկուրի

Դրանից հետո գալիս է Վեներան: Վեներան միջին չափի է, նա նման է մեր երկրագնդին: Վեներայի վրա կան ամպեր ու հրաբուխները միշտ ժայթքում են ու խփում են կայծակներ:

Վենեռա

Իրանցից հետո գալիս է մեր Երկիրը: Մեր Երկիրը ունի արբանյակ Լուսին և մեր Երկիր մոլորակը պտտվում է Արևի շուրջը, իսկ լուսինը պտտվում է մեր Երկիր մոլորակի շուրջը: Երփոր Արևի ճառագայթները ընկնում են մեր վրա գալիս է ամառը, իսկ երբ արևը հակառակ կողմն է ուրեմն արդեն ձմեռ է : Մեր մոտ ամենամեծ օվկիանոսը Խաղաղ Օվկիանոսն է:

Երկիր

Դրանից հետո գալիս է չորրոդ մոլորակը Մարսը: Նա ունի երկու արբանյակ: Նրա վրա ավելի ցուրտ է քան երկրագնդի վրա:

Մարս

Իսկ հետո Յուպիտերը: Յուպիտեր ամենամեծ և ամենածանր մոլորակն է: Նա ունի 67 արբանյակ: Իրա վրա անհնար է թռնել, որովհետև Յուպիտեռը ամբողջությամբ գազ է:

Յուպիտեռ

Վեցերորդ մոլորակը Սատուռն է, ինքն էլ է գազից: Եթե նրան գցենք ջրի մեջ նա չի սկի: Նրա շուրջը պտտվում են սառցե արբանյակներ, որոնց պատճառով Սատուռնը ունի օղակներ տարբեր չափերի:

Սատուռն

Յոթերորդ մոլորակը կոչվում է Ուռանի: Ուռանի մոտ նույնպես կա օղակ ինչպես Սատուռնի մոտ, բայց շատ սև է, դրա համար չեն երևում: Նա թեքված է պտտվում, որովհետև խփվել է երկնաքարին: Նրա վրա շատ ցուրտ է քանի որ նա շատ հեռու է Արևից:

Ինչպես նաև ութերորդ նրա եղբայր մոլորակը Նեպտունը: Իրա վրա մեծամասնությունը ջուր է: Իրա վրա ամենաուժեղ քամիներն են փչում:

Նեպտուն