November 21

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Ես մասնակցել եմ Սեբաստացու օրեր նախագծին։ Եվ պատրաստել եմ ուսումնական տեսանյութ – հարցազրույց։ Բարի դիտում։

Ակնկալվող արդյունքներ
Հետազոտական, վերլուծական հմտությունների ձևավորում
Խոսքի զարգացում
Ստեղծագործական մտքի զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Ինքնուրույն, հետազոտելու և ներկայացնելու կարողություն

Նախագծի բովանդակությունը՝

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
  • Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/
  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:
  • Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
  • Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/
  • Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում
  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:
December 4

Տեղանքի հետազոտում. Կողմնորոշում

Առաջադրանք


Փոքր  տարածքի պատկերը թղթի  վրա՝  վերևից  նայած,  կոչվում  է  հատակագիծ:  Կազմի՛ր քո  սենյակի «քարտեզը»՝ հատակագիծը:

Ես կազմել եմ իմ և եղբորս սենյակի հատակագիծը։ 1 քայլը = 20 սմ

December 4

Իմ կատվի մասին

Առաջադրանք Իմ բույսն, իմ կենդանին

Իմ կատվի անունը Բոնի է։ Նա երկու տարեկան է։ Մեր կատուն շատ չարաճճի է։ Շատ է չանգրում ու շատ է կծում բոլորին ու անընդհատ մեր գրկից գնում է։ Ինքը ամենաշատը կծում է իմ քույրիկին։

Մենք մեր կատվին վերցրել էինք երկու ամսեկանից։ Նա ուտում է հատուկ կեր, որ մենք առնում ենք նրա համար։ Երբ մենք համով բան ենք ուտում, նա միշտ գալիս է սեղանի մոտ, որ իրան ինչ-որ բան տանք։ Երբեմն լինում է, որ մենք իրան տալիս ենք, երբեմն չենք տալիս։

Ես նրա համար ուտելիք եմ լցնում և ջուր իրա հատուկ ամանի մեջ։

Մենք իրա հետ շատ ենք խաղում ու իրան շատ ենք սիրում։

October 9

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբի ինձ դուր եկած նյութերը

Ինձ դուր եկավ

  1. Գագիկի Խաչատրյանի ռադիոնյութը, որովհետև ես շատ շատ բան իմացա որ ես չի գիտեյ և ես միշ եմ կնայեմ ամպայման

2․ Մարիա Մարգարյան տեսանյութ, ինձ դուր եկավ նրանով, որովհետև շատ լավ նվագեց։

3․ Կարպիս Շահինյան տեսանյութ, ինձ դուր եկավ նրանով որովհետև շատ հետաքրքիր հեքյաթնեներ եր