April 12

Զատկական պատրաստություններ

Շուտով Զատիկ է: Մենք դպրոցում պատրաստեցինք Զատիկի համար ածիկ որ մեջը դնենք ձվերը: Սովորում ենք լիքը հավես խաղեր և մենք պատրաստվում ենք վաղը չէ մյուս օրը ձվերը բերել դպրոց և ներկել:

Մենք ընտանիքով նույնպես պատրաստվում ենք Զատիկի: Մենք զարդարում ենք տուն, պատրաստում ենք զատիկի զարդեր ու առել ենք ձու որ ներկենք: Շաբաթ օրը մենք կգնանք եկեղեցի ու հետո կմասնակցենք քայլերթի: Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից կգնանք հրապարակ իսկ հետո կգնանք իմ տատիկի տուն: Էնտեղ կնշենք Զատիկը ու լավ կուրախանանք: Ու մաման ասեց որ էդ օրը կարանք ուտենք պաղպաղակ:

April 4

Շունն ու կատուն թատրոն

Վաղը մենք կգնանք Շունն ու կատուն թատրոնը: Ես մտածում եմ որ շատ խնդալու կանցնի և լավ:

Ահա մեր ճանապարհը, մենք դուրս ենք գալու ժամը 10:20 և 40 րեպոյից հասնենք թատրոն: Թատրոնը սկսելու է ժամը 11:00: Google maps կայքը առաջարկում է մեզ 3 տարբերակ թատրոն հասնելու: Ամենակարճը 10.8 կմ և տևում է 25 րոպե:

Սա էլ մեր թատրոնը

January 24

Ճամփորդություն Գեղասահքի դպրոց

Մենք գնացինք Գեղասահքի դպրոց: Այնտեղ մենք հագանք չմուշկներ, բացի ընկեր Ազնիվից: Սկզբում ես չգիտեի քշել չմուշկ, բռնվում էի պատերից, իսկ հետո ինձ ընկեր Սուսանան ասե,ց թե ինչպես քշեմ: Հետո ես սովորեցի քշել չմուշկ սահադաշտի մեջտեղում: Հետո մենք քշում էինք և ընկեր Ազնիվը, որ ասեց մենք շրջան կազմենք, որ պարենք Փափուրին, բայց շատ դժվար էր պարել չմուշկներով ու մի հատ էլ սառույցի վրա: Հետո մենք էլի քշեցինք: Ես մի չորս-հինգ անգամ ընկել եմ, բայց ցավոտ չէր: Մի անգամ երբ որ ընկա, ձեռքս ցավացրեցի:

January 23

Բնագիտական փորձ

Աղը, պղպեղը և փուչիկը

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

November 4

Իմ սեբաստացի ուսուցիչները

Իմ դասարանի ուսուցչուհին Ազնիվ Մանուկյանն է: Ընկեր Ազնիվը 27 տարեկան է, նրա մազերը կարմրա նարնջագույն են և խուճուճ են: Նա բարի է, նա լավն է: Նրա հետ շատ հետաքրքիր է, շատ հավես է: Նա մեզ օգնում է և սովորացնում է ամեն ինչ: Ընկեր Ազնիվը շատ ազնիվ է: Նա հոգաթար է և շատ է սիրում մեզ:

ՄԵր անգլերենի ուսուցչուհին ընկեր Նարեն է: Նա մեզ համար պատմություն է կարդում և հետո մենք հերթ հերթ կարդում ենք, միասին քննարկում ենք: Մենք միասին երգում են ու խաղեր ենք խաղում:

Մեր ռուսերենի ուսուցչուհին ընկեր Քրիստինեն է: Նա մեզ հետ բարի է վարվում, մեղմ է խոսում: Մենք իրար հետ դաս ենք անում, խոսում ենք ինչ որ բաների մասին, նկարագրում ենք տարբեր բաներ: Պատմում ենք մեր ընկերների մասին ու խաղեր ենք խաղում:

Իմ հեծանվավարության ուսուցչուհին ընկեր Անուշն է: Ես սիրում եմ հեծանիվ քշել շատ: Ընկեր Անուշը սովոարցել է ինձ հեծանիվ քշել:

Իմ երգի ուսուցչուհին ընկեր Հասմիկն է: Նա մեզ երգել է սովորացնում տարբեր պարեր է սովորացնում: Մենք իրար հետ երգում ենք նոր երգեր: Նա բարի է և ուրախ: