December 30

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի մենք ունեին մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, երգ, տեխնոլոգիա, կավագործություն, հեծանիվավարություն և ընտրություն: Իմ ընտրությունը նկարչությունն էր:

Մայրենիից կարդացել ենք Թումանյան, Աթաբեկ Խնկոյան, Ղազարոս Աղայան, Ջանի Ռոդարի և տարբեր լեգենդներ: Կարդացել ենք Մխիթար Սեբաստացու մասին:

Մաթեմատիկայից մենք սովորել ենք աշխատել մետրով՝ չափել ենք մեր տան և սենյակների պատերը և գծել ենք գծագրեր: Սովորել ենք հաշվել ժամանակը: Մենք ինքնուրույն կազմել ենք տարբեր խնդիրներ:

Շրջակա աշխարհից ուսումնասիրել ենք աշնան և ձմռան տարվա եղանակաները: Կարդացել ենք տիեզերքի մասին, երկնքի և արևի մասին: իմացել ենք ինչի համար է հարկավոր ուղեղը:

Ճամփորդել ենք տարբեր տեղեր՝ Արատես, Ապարանի ճամբար, Թեղենիս, Բուսաբանական այգի, Կոմիտասի թանգարան, Ծաղկեվանք և Սարյանի տուն թանգարան

Այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումը եղել է իմ բլոգը: Մենք այս տարի սովորեցինք ինչպես բլոգ բացել և վարել, ավելացնել նոր գրառումներ և նկարներ և տեսանյութեր: Ես ունեմ հրապարակված 105 հատ փոստ:

Ինձ համար ամենահետաքրքիրը եղել է մաթեմատիկան և մեր ճամփորդությունները:

Ամենաշատը ես սիրում եմ ավելացնել փոստեր իմ բլոգում, հեծանիվ քշել, նկարել, սիրում եմ ռուսերեն և անգլերեն լեզուները և կավից ինչ-որ բաներ պատրաստել:

December 21

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

Առաջինը ես իմացա, որ ձյունը ջրից է: Որ չկան երկու իրար նման փաթիլներ: Որ թափիլները շատ փոքր են 5մմ, բայց կա ամենամեծը 38 սմ:

Ես իմացա շատ հետաքրքիր փաստ, որ ձյուները լինում են սև գույնի, նարնջագույն և կանաչ: Դա եղել է շատ վաղուց տարբեր երկրներում:

Ես իմացա, որ ամենաշատը ձյուն եկել է Վաշինգտոնում 1998-1999 թվականներին: Այդ ժամանակ նստել էր 2850 սմ ձյուն:

Ես իմացա, որ ձյունը ճռռում է, որովհետև փաթիլները կոտրվում են:

Ես իմացա, որ Սահարա անապատում երբեք ձյուն չի գալիս: Մենակ մի անգամ էր եկել 1979 թվականում:

December 18

Այլմոլորակայինի նվերը

Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում: Քայլում է, ման է գալիս, թե ինչպես վերադառնա: Ձմեռ Պապիկը հանդիպեց այլմոլորակային: Այլմորոկայինը հարցնում է դու ով ես? Ես Ձմեռ Պապիկն եմ, երեխաներին տալիս եմ նվերներ: Կօգնես ինձ վերադառնամ իմ տուն: Այլմոլորակայինը զարմացած հարցնում է: – իսկ նվերը ինչ է: – Նվերը դա այն է ինչ որ ուզում է դիմացինը և դու տալիս ես դա դիմացինին: Այլմոլորակայինը ասում է: – Իսկ ես չունեմ նվեր Ձմեռ պապիկ: Ձմեռ Պապիկը պատասխանում է. – իսկ դու ինչ ես ուզում նվեր: Այլմոլորակայինը ասում է – Ես ուզում եմ ինչ-որ բան քո մոլորակից: Ձմեռ Պապիկը իրա մեծ պարկից հանում է և նվիրում է գիրք երկրագնդի մասին: Այլմոլորակայինը շատ ուրախանում է նվերի վրա և օգնում է Ձմեռ Պապիկին ետ վերադառնա Երկիր մոլորակ:

Հեղինակ՝ Միքայել Սադոյան

December 14

Winter Fun

Mary and her family went sledding. They each brought their own sled. When they got to the hill, they had a race. Mary’s brother won the race, and she was happy for him. After a long, fun day of sledding, Mary and her family went home and had hot chocolate.

Questions:
Circle the correct answers:

  1. Where did Mary and her family go?
    a. Skiing b. Sledding
  2. What did they each bring?
    a. Their own sled b. Their own skis
  3. What did they do when they got to the hill?
    a. Had hot chocolate b. Had a race

Ընթացիկ դասարանական առաջադրանքներ՝

1, Դուրս գրել բառարաններում անծանոթ բառերը:

brought- բերել էին

they-նրանք

hill – բլուր

race – մրցավազք

after – հետո

2, Սովորել անծանոթ բառերը:

3, Յուրաքանչյուրով կազմել մեկական պարզ նախադասություն կամ արտահայտություն:

I brought a toy.

They play a game.

People climb the hill.

I like a car race.

I go sport after school.

Category: English | LEAVE A COMMENT
December 13

Մարտիրոս Սարյան

Ես ընտրեցի այս նկարը, որովհետև այնտեղ կան շատ սիրուն ծառեր և մեծ սարեր, այնտեղ կա լիքը դաշտեր և հող։ Իսկ դիամցը վազում են երեք եղնիկներ: Ես շատ հավանեցի այդ նկարը, որովհետև սիրում եմ գունավոր նկարներ:

Միքայել Սադոյան
Մարտիրոս Սարյան
December 12

Կոմիտասի թանգարանում

Մենք դասարանով դուրս եկանք դպրոցից ժամը 11:00:

Թանգարանում մեզ պատմեցին Կոմիտասի մասի: Կոմիտասը, երբ 3 տարեկան էր, իր մայրիկը մահացավ, իսկ երբ կոմիտաս 11 տարեկան էր նրա հայրիկը մացավ: Կոմիտասը եղել է երգիչ, երգահան, ուսուցիչ, ու մեզ ասեցին որ ինքը նաև նկարում էր: Նաև մենք լսեցինք Կոմիտասի երգելը ու մենք էլ իրա հետ միասին երգեցինք:

Մենք էլ այնտեղ նկարեցինք Մարտիրոս Սարյանի նկարները՝ Արարատը և Կոմիտասին: Ես նկարեցի Ծիրանի ծառը:

December 9

Նամակ բարի Ձմեռ Պապիկին

Բարև Ձմեռ Պապիկ: Ես ինձ շատ լավ եմ պահել այս տարի։ Ես իմ մայրիկին օգնում եմ, իմ քուրիկի հետ եմ խաղում, դասերս ինքնուրույն եմ անում: Ես ուզում եմ որ մեր երկիրը լինի երջանիկ, ուզում եմ որ չլինի պատերազմ, ուզում եմ որ բոլոր բալիկները ունենան լիքը նվերներ:

Իսկ ես ուզում եմ բաժակ, ֆուտբոլի գնդակ, մեծ տուփ լեգո, Հովհաննես Թումանյանի գիրք։

Ձմեռ Պապիկ, ես շատ ուրախ եմ որ դու ամեն մի նոր տարի բերում ես երեխաներին լիքը նվերներ: Ես քեզ շատ սիրում եմ:

Քո Միքայել