December 4

Իմ կատվի մասին

Առաջադրանք Իմ բույսն, իմ կենդանին

Իմ կատվի անունը Բոնի է։ Նա երկու տարեկան է։ Մեր կատուն շատ չարաճճի է։ Շատ է չանգրում ու շատ է կծում բոլորին ու անընդհատ մեր գրկից գնում է։ Ինքը ամենաշատը կծում է իմ քույրիկին։

Մենք մեր կատվին վերցրել էինք երկու ամսեկանից։ Նա ուտում է հատուկ կեր, որ մենք առնում ենք նրա համար։ Երբ մենք համով բան ենք ուտում, նա միշտ գալիս է սեղանի մոտ, որ իրան ինչ-որ բան տանք։ Երբեմն լինում է, որ մենք իրան տալիս ենք, երբեմն չենք տալիս։

Ես նրա համար ուտելիք եմ լցնում և ջուր իրա հատուկ ամանի մեջ։

Մենք իրա հետ շատ ենք խաղում ու իրան շատ ենք սիրում։


Posted December 4, 2022 by michaelsadoyan in category Բնագիտություն, Ուսումնական նախագծեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*