January 31

Հունվարյան ճամբար. հաշվետություն

Մեր հունվարյան ճամբարը սկսվեց ամսի 10-ին

Առաջին շաբաթվա ընթացքում մենք սկսեցինք մասնակցել << Արի կարդանք>> նախագծին: Մենք բոլորս խորհուրդ էինք տալիս գրքեր, որ մյուսները կարդան: Ես խորհուրդ եմ տվել նրանց ՙՙԱշխարհի չեմպիոն Դանին՚՚ գիրքը, որը ես հիմա կարդում եմ: Մեզ հյուր էին եկել Ավագ դպրոցի սովորողները և մեզ սովորացրել են նոր երգեր և պարեր: Մենք մի հատ էլ խաղացինք Սիքրետ Սանտա: Ես Ալենին նվեր տվեցի հատուկ նկարչական գիրք, ֆլոմաստեր և իմ սարքած գմփիկը, իսկ ինձ Նժդեհը նվիրեց կոնֆետներ: Այդ շաբաթվա վերջ ես և իմ եղբայրը երեք օրորվ գնացինք լեռնադահուկային ճամբար Սևանում:

Երկրորդ շաբաթվա ընթացքում մենք գնացնինք Սևաբերդ: երբ մենք այնտեղ գնացինք շատ խորն էր ձյունը: Հետո մենք դդմածես նախագծի շրջանակներում զարդարում էինք դդումները գուաշով: Վրան նկարում էինք հայկական զարդանախշեր: Հետո շատ տարբեր խաղեր խաղացինք դդումներով: Հետո մենք անում էինք տարբեր բնագիտական փորձեր և տեսանյութեր պատրաստում:

Ուսումնական երրորդ շաբաթվա մեջ մենք գնացինք չմուշկ քշելու Գեղասահքի դպրոց: Մենք նաև մասնակցեցինք մարզական ստուգատեսին, գնացել էինք մայր դպրոց: Մեզ մոտ եկան բարձր դասարանցիներ որոնք մեզ սովորացնում էին տարբեր բարբառներ: Նրանք մեզ համար կարդացին ՙՙՈսկու կարաս՚՚ հեքիաթը: Մենք մի հատ էլ կավով պատրաստեցինք ռոբոտներ:

Ահա այսպես ինձ համար ուրախ ամիս եղավ:


Posted January 31, 2022 by michaelsadoyan in category Հաշվետվություն, Ուսումնական երկրորդ շրջան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*