September 6

Մեղրաձոր

Մենք  գնացինք Մեղրաձոր իմ ընկերների հետ սար բարձրանալու։ 4․1, 4․2, 4․3 դասարանների երեխաները 48 հոգի էին, իսկ դասատուները 4 հոգի։ Երբ մենք հասանք տեղ, համով հաց կերանք, հետո գնացինք սար բարձրանալու։ Մենք բարձրանալու ժամանակ հանգստանում էինք 3 անգամ։ Ես իմ դասարանի հետ գնացինք 2 – րդ անգամ։ Մենք բարձրացանք, նորից հաց կերանք և հետո մտանք եկեղեցի, երգեցինք  և պարեցինք։ Իսկ հետո մենք սկսեցինք իջնել սարից։ Մենք հասանք ավտոբուսների մոտ և նստեցինք ավտոբուսներ և շարժվեցինք դեպի դպրոց։ Մենք հասանք դպրոց ժամը  3։45 ։ Եվ  ես նստեցի քաղաքային ավտոբուս և գնացի տուն։


Posted September 6, 2022 by michaelsadoyan in category Հայրենագիտություն, Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*