February 11

Պոչատ աղվեսն ու Փանոսը

հեղինակ՝ Միքայել Սադոյան

Մի օր Փանոսը հանդիպում է պոչատ աղվեսին։

Ձախորդ Փանոսը որ աղվեսին տեսնում է սկսում է ծիծաղել։ Աղվեսը հարցնում է․

– Ինչու ես իմ վրա ծիծաղում։

– Որովհետև դու պոչ չունես, – ասում է Փանոսը։

– Իսկ դու խելք չունես, – պատասխանում է աղվեսը, – Ես հիմա կգնամ իմ պոչը պառավից կվերցնեմ, իսկ դու քո խելքը ումից կվերցնես, – և աղվեսը փախնում է։

January 16

Լեռնադահուկային ճամբար

Ես գնացել եմ լեռնադահուկ քշելու: Մենք արթնանում էինք և գնում էինք նախաճաշելու, իսկ հետո գնում էինք հագնվելու, որ գնանք քշենք դահուկ: Ես նոր եմ սովորում դահուկ քշել, բայց արդեն լավ ստացվում էր: Իմ մարզիչը ընկեր Մհերն էր: Ես շատ էի քշում: Իմ ընկերներից 5 մարդ քշում էր դահուկ, իսկ 4 մարդ քշում էր սնոուբորդ: Երեկոյան ժամը 6-ին մենք հետ էինք գնում մեր ճամբար: Ընթրիք էինք անում և հետո խաղում էինք տարբեր խաղեր: Իսկ գիշերը 10-ին պարկում էինք քնելու: Իմ քավորը համ սնոուբորդի մարզիչ է, համ էլ վինդսերֆի: Ամռանը ես գնացել էի իրա մոտ վինդսերֆ սովորելու:

August 7

Հեռադիտակ

Ես պատրաստել եմ հեռադիտակ զուգարան թղթից ու սկոչից: ինձ օգնելե իմ քույրիկ: Ես այդ հեռադիտակ օգոստոսի 7-ին նվիրեցի իմ հայրիկի ծնունդին:

August 2

Մհերը մեր տանը

Այսօր իմ եղբայրը Մհերը եկավ մեր տուն: Մենք իրար հետ մի քիչ խաղացինք և ուրախացրեցինք մեր քույրիկին: Իսկ հետո մենք նստեցինք պելմենի ուտենք:

Իսկ հետո մենք նստեցինք ու միասին արեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբը մինչև 6-րդ կետը: Հետո մենք գնացինք դուրս խաղալու ու հետո եկանք ու էլի արեցինք մաթեմատիկա:

Այսօր գիշերը Մհերը մնալու է մեր տանը: Ես շատ եմ սիրում երբ Մհերը մնում է մեր տանը:

July 31

Բուսաբանականում

Ես, մամա ու Բագրատը ու Էլիզան շաբաթ առավոտյան գնացինք Բուսաբանական այգի: Այնտեղ մենք հանդիպեցինք մեր ընկերներին: Մենք խաղացինք ֆուտբոլ ու թվիստեր: Դա շատ հավես խաղ է: Մենք լավ ման եկանք, իսկ հետո մենք գնացինք վահագենց տուն լողալու: