August 2

Մհերը մեր տանը

Այսօր իմ եղբայրը Մհերը եկավ մեր տուն: Մենք իրար հետ մի քիչ խաղացինք և ուրախացրեցինք մեր քույրիկին: Իսկ հետո մենք նստեցինք պելմենի ուտենք:

Իսկ հետո մենք նստեցինք ու միասին արեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբը մինչև 6-րդ կետը: Հետո մենք գնացինք դուրս խաղալու ու հետո եկանք ու էլի արեցինք մաթեմատիկա:

Այսօր գիշերը Մհերը մնալու է մեր տանը: Ես շատ եմ սիրում երբ Մհերը մնում է մեր տանը:

July 31

Բուսաբանականում

Ես, մամա ու Բագրատը ու Էլիզան շաբաթ առավոտյան գնացինք Բուսաբանական այգի: Այնտեղ մենք հանդիպեցինք մեր ընկերներին: Մենք խաղացինք ֆուտբոլ ու թվիստեր: Դա շատ հավես խաղ է: Մենք լավ ման եկանք, իսկ հետո մենք գնացինք վահագենց տուն լողալու:

June 22

Իմ մասին

Բարև ձեզ, ես Միքայելն եմ:

Ես 7 տարեկան եմ, ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահալիրի Հյուսիսային դպրոցում 2-2 դասարանում: Իմ ուսուցչուհին է ընկեր Ազնիվը: Իմ ընկերներն են Դարեհ, Նարեկ, Ալեն, Մարիան և Դանիելը:

Ես սիրում եմ մարզանք անել, նկարել, կավագործություն, հեծանվարությունը և շախմատ:

Ես սիրում եմ մաթեմատիկա և մայրենի, իմ ամենսաիրած զբաղմունքը ռուսերեն ու անգլերեն լեզուներն են: Ես ամեն ինչ սիրում եմ:

Ես սիրում եմ ճամփորդել: