May 15

4-րդ դասարանների մայրենիի Ելքի ստուգատես

4-րդ դասարանների մայրենիի Ելքի ստուգատես

Արդյունքները

1․ Առաջադրանք 1։ Ստեղծագործական աշխատանք

2․ Առաջադրանք 2։ Պոչատ աղվեսը

3Առաջադրանք 3։ Անսովոր Առևտուր

4․ Առաջադրանք 4։ Հարցազրույց Էլիզայի հետ

5․ Առաջադրանք 5։ Տարվա իմ ձեռքբերումները

May 14

Затейники

Николай Носов

Мы с Валей затейники. Мы всегда затеваем какие-нибудь игры.

Один раз мы читали сказку «Три поросёнка». А потом стали играть. Сначала мы бегали по комнате, прыгали и кричали:

— Нам не страшен серый волк!

Потом мама ушла в магазин, а Валя сказала:

— Давай, Петя, сделаем себе домик, как у тех поросят, что в сказке.

Мы стащили с кровати одеяло и завесили им стол. Вот и получился дом. Мы залезли в него, а там темно-темно!

Валя говорит:

— Вот и хорошо, что у нас свой дом! Мы всегда будем здесь жить и никого к себе не пустим, а если серый волк придёт, мы его прогоним.

Я говорю:

— Жалко, что у нас в домике нет окон, очень темно!

— Ничего, — говорит Валя. — У поросят ведь домики бывают без окон.

Я спрашиваю:

— А ты меня видишь?

— Нет, а ты меня?

— И я, — говорю, — нет. Я даже себя не вижу.

Вдруг меня кто-то как схватит за ногу! Я как закричу! Выскочил из-под стола, а Валя за мной!
— Что ты? — спрашивает.

— Меня, — говорю, — кто-то схватил за ногу. Может быть, серый волк?

Валя испугалась и бегом из комнаты. Я — за ней. Выбежали в коридор и дверь захлопнули.

— Давай, — говорю, — дверь держать, чтобы он не открыл. Держали мы дверь, держали.

Валя и говорит:

— Может быть, там никого нет?

Я говорю:

— А кто же тогда меня за ногу трогал?

— Это я, — говорит Валя, — я хотела узнать, где ты.

— Чего же ты раньше не сказала?

— Я, — говорит, — испугалась. Ты меня испугал.

Открыли мы дверь. В комнате никого нет. А к столу подойти всё-таки боимся: вдруг из-под него серый волк вылезет!

Я говорю:

— Пойди, сними одеяло. А Валя говорит:

— Нет, ты пойди! Я говорю:

— Там же никого нет.

— А может быть, есть! Я подкрался на цыпочках к столу, дёрнул за край одеяла и бегом к двери. Одеяло упало, а под столом никого нет. Мы обрадовались. Хотели починить домик, только Валя говорит:

— Вдруг опять кто-нибудь за ногу схватит!

Так и не стали больше в “три поросёнка” играть.

May 14

Այ քեզ հրաշք

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի․․․ Ա՜յ քեզ հրաշք․․․այս ինչ հրաշալի նկար է։ Դրսում հորդառատ անձրև է ։ Ամպերը խառնվել էին կապույտ , մոխրագույն և դեղին գույներին։ Ամպերի հետևից ծիկրակում է արևը։ Ամբողջ երկնկամարով ծիածան է։ Այսպիսի գեղեցիկ նկար մի անգամ կտեսնես քո կյանքում։

May 11

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Հեղինակը առաջարկեց երկու ամենաբարձր կայմերը իրար կապել, և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տալ ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և նրանք հեշտությամբ դուրս կգան։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր  

Նրանք նրան թողեցին այնտեղ, որպեսզի ձուկը ոչ ոքի չկարողանա կուլ տալ։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Ձկան փորը լի՞քն էր նավերով։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Մեծ ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ – լող

հանգստանալ – հանգիստ

խաղալ – խաղ

զրուցել – զյույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու հարյուր , տաս հազար, յոթանասունհինգ

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Գեղեցիկ ձուկ

Մեծ նավ

Խելացի ճանապարհորդ

Խորը ծով

  • Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ – խիզախ , ուժեղ

հսկա – խոշոր , մեծ

նորից – դարձյալ, կրկին

այժմ – հետո, հետագայում

  • Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ – փոթորկուն

Չոր – թաց

Դուրս – ներս

Հանգիստ – անհանգիստ

May 11

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ Դասարանական առաջադրանքներ


1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

7 x 10 + 4 = 74
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

5 x 21 + 11 = 116
3․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա
քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

500 : 30 = 16 (մն20)
4․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին
տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ
լցվեց վերջին տուփի մեջ։

153 ։ 5 = 30 (3մն)
5․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

4
6․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10
7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

12

Տնային առաջադրանքներ
1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17 x 2 + 5 = 39
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101 x 7 + 2 = 709
3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53 x 3 + 25 = 184
4․ Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է
անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:

165 ։ 24 = 6(21մն)

  1. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5
    թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից
    յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:
  2. 38 : 5 = 7(3մն)
    6․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
    19-ի բաժանելիս։
  3. 18
    7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

22

May 10

Ճամփորդություն դեպի Կոնդ

Մենք այսօր գնացինք ճամփորդության Կոնդ։ Այնտեղ շատ հավես էր։ Մենք այնտեղ շատ նկարվեցինք, ման եկանք փոքրիկ փողոցներով։ Այնտեղ կար մի հատ պատ, որի վրա նկարված էր Քաջ Նազարը։ Այնտեղ մենք հանդիպեցինք մի պապիկի, որը Կոնդում ապրում է արդեն 50 տարի։ Եվ Կոնդում նա սարքում է տարբեր մեխանիկաներ։ Իրա սարքածներից մեկը շատ լավն էր, նա սարքել էր մի սարք, որը կտրում է քարը։ Ինձ շատ դուր եկավ այդ սարքը։

Մենք գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այնտեղ կար շատ ջրի աղբյուր։

Մենք շատ վազվզեցինք և լավ ժամանակ անց կացրեցինք։ Կարևորը ծանոթացանք Երևան քաղաքի ամենահին փողոցներից մեկին՝ Կոնդին։

Եվ ես պարզեցի, որ Կոնդը շատ մոտիկ է իմ մանկապարտեզին՝ Վիլլա Մոնտեսսորիին։

May 9

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
– Ի՞նչ է երևում:
– Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
– Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
– Հիմա ի՞նչ է երևում:
– Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
– Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
– Իսկ հիմա ի՞նչ է երևում:
– Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
– Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։Կարդացածդ հեքիաթներից դո՛ւրս գրիր պարզ, բարդ, ածանցավոր բառեր (որքան կարող ես):

Պարզ – օր, այգի, կապիկ, աշխարհ, ճամփա, տեղ, առյուծ, վանդակ, փոկ, տուն, կարուսել

Ածանցավոր – ավազ+ան, ձանձր+ալի, ճանապարհ+որդ+ել, շրջ+ան, ձի+ուկ

Բարդ – ընձ +ուղտ, կես+օր, տար+օրինակ, արև+ա+մուտ, այդ+պես

Բարդ ածանցավոր – կենդան+աբան + ական

May 9

Շղթա

Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ, – ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճոճանակով, շղթան էլ երջանիկ է:

Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։Կարդացածդ հեքիաթներից դո՛ւրս գրիր պարզ, բարդ, ածանցավոր բառեր (որքան կարող ես):

Պարզ – շղթա, նա, ինձ, մարդ, ծառ, ծայր, ճյուղ, երեխաներ, երջանիկ

Ածանցավոր – մարդ+իկ, ազատ+ություն, կապ+անք+ներ, ճոճ +անակ

Բարդ – ամենա+ամուր

May 9

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Կարդացածդ հեքիաթներից դո՛ւրս գրիր պարզ, բարդ, ածանցավոր բառեր (որքան կարող ես):

Պարզ – օր, աղջիկ, տուն, նա, ինձ, մեկ, խուլ, խեղճ, լեզու

Ածանցավոր – հայր+իկ, մայր+իկ

Բարդ – ոչ+ինչ