May 15

Առաջադրանք 1։ Ստեղծագործական աշխատանք

  1. Առաջադրանք 1 —մայիսի 15-17

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

Շոկոլադե նապաստակը

Լինում է, չի լինում, մի նապաստակ է լինում ։ Բայց նա սովորական նապաստակ չի լինում։ Նա շոկոլադե ամենաարագ վազող նապաստակն է լինում։ Նա ապրում է քաղցրավենիքի անտառում, որտեղ աճում են գեղեցիկ և համեղ քաղցրավենիքներ։ Նապաստակը շատ է հպարտանում, որ ինքը մրցույթներում միշտ առաջին տեղն է գրավում։ Մի օր շոկոլադե նապաստակին մրցումների է կանչում կռվարար ձմերուկը։ Այդ լսելով՝ նապաստակը ծիծաղեց և ասաց․

– Դու նույնիսկ ոտքեր չունես։ Ինչպե՞ս ես վազելու։

– Իսկ դու մրցիր ինձ հետ և կտեսնես, թե ես ոնց եմ վազում, – պատասխանեց կռվարար ձմերուկը։

Մրցույթին հավաքվեցին անտառի բոլոր բնակիչները։ Իրենց շատ հետաքրքիր էր, թե ով կհաղթի մրցույթում։ Եվ ահա սուլիչը սուլեց և նապաստակը սկսեց վազել, իսկ նրա հետևից դանդաղ գլորվեց ձմերուկը։ Որոշ ժամանակ հետո ձմերուկի արագությունը ավելացավ և նապաստակը շատ զարմացավ, թե ինչ արագ է գլորվում ձմերուկը։ Հասնելով ավարտական գծին, ձմերուկը արդեն այնքան արագ էր գլորվում, որ նապաստակը հազիվ էր հասնում նրա հետևից։

Այդպես կռվարար ձմերուկը հաղթեց շոկոլադե նապաստակին։ Դա առաջին դեպքն էր, որ ինչ-որ մեկը հաղթում է նապաստակին։ Եվ նապաստակը այնքան ջղայնացավ, որ բարկությունից հալվեց։


Posted May 15, 2023 by michaelsadoyan in category Մայրենիի ստուգատես, մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*