October 8

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Ես այս պատկերից հասկանանում եմ, որ աշնան գովաբանում են, մեծարում են քամուն, որովհետև նա ոսկին տարածում են ամեն կողմեր։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր եկավ առաջին տունը, որովհետև այս պատկերը ինձ հիշեցնում է մեր տան մոտի այգին, որտեղ ամեն ինչ ոսկի է և գունավոր է։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:


Posted October 8, 2022 by michaelsadoyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*