April 2

Հ. Թումանյանի «Արև և լուսին»

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։

ապարանք – պալատ

եթերք – օդ

պահնորդ – պահակ

հունցել – ալյուրն ու ջուրը խառնել իրար

Անոսր – ոչ խիտ, նոսր, ցանցառ

այեր – երկրագունդը պատող օդը, մթնոլորտ

համրընթաց – դանդաղ ընթացող

գնայուն – Շարժուն, անցնող, ոչ մնայուն

շարմաղ – չափազանց նուրբ, գերմակ · քնքուշ, նուրբ 

խարխափել – չտեսնելու պատճառով ոտքերը զգույշ փոխել, շոշափելով առաջ գնալ

յուր – իր

համառ – հաստատամիտ, չզիջող, կամակոր

պպին կանգնել – համառելով պնդել 

զիջանալ – զիջել

շիկնել – կարմրել, հուզմունքից՝ ամաչելուց երեսը կարմրել

կենսատու – կյանք տվող

շռայլ – անհաշիվ ու առանց խնայելու ծախսող

հողեղեն – հողից պատրաստված

ջոկ – ջոկատ, զորախումբ

մի առ ժամ – ժամանակավորապես, մի կարճ ժամանակով

  • Բալլադի միջից դո՛ւրս գրիր անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ, հատուկ և հասարակ գոյականներ (յուրաքանչյուրից՝ որքան կարող ես

Անձ ցույց տվող

Հասարակ գոյականներ

կին, զավակ, աղջիկ, տղա, մայր, որդիք, մարդիկ, մայրիկ, որդի, քույր, եղբայր, աստված։

Հատուկ գոյականներ

Արեգակ, Լուսնյակ։

Իր ցույց տվող գոյականներ

Հասարակ գոյականներ

երկնում, ապարանք, ամպեր, տաշտ, բազուկներ, զույգ, աշխարհք, գիշեր, դեր, աչք, ձեռք, երես, քիթ, ցերեկ, ամպ, երկիր, բնություն, դեմք, ժամ։

Հատուկ գոյականներ

Լուսին, Արև


Posted April 2, 2024 by michaelsadoyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*