January 12

Կալանխոեի մասին

Հայերեն կալանխոե կոչվում է աճատերև։

Գոյություն ունի կալանխոեի 200 տեսակ: Այս բույսի բոլոր տեսակներն էլ ունեն շատ հյութեղ տերեւներ ու ցողուններ: Այդ պատճառով էլ բույսի լատիներեն թարգմանությունը նշանակում է՝ «հաստ»:

Ավելի հաճախ հանդիպող տեսակին, որ լինում է տներում, ժողովրդի մեջ ընդունված է անվանել «սենյակային ժենշեն» կամ պարզապես «բժիշկ»:
Կալանխոեն աճում եւ բազմանում է Ավստրալիայի արեւադարձային շրջաններում: Այն ունի հակաբորբոքայինվերականգնողարյունը կանգնեցնող հատկություններ: Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով` թարախային պրոցեսներ բուժելու համար: Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը, բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները: Հյութը ստանում են բույսի կանաչ տերեւներից` 7 օր պահելով 1-10 աստիճան ջերմաստիճանում եւ մութ վայրում: Կալանխոեի հյութը պետք է այնպես պատրաստվի, որ պարզ ու մաքուր լինի եւ ոչ թե` պղտոր: Կալանխոեի բուժիչ հատկությունները մարդկությանը ծանոթ են դարձել բավական ուշ:
Տերևի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, վիտամին C, մագնիում, կալցիում, երկաթ, մարգանեց, պղինձ, ալյումինիում, որոշ քանակի դաբաղանյութեր։ Տերևը պարունակում է բարդ շաքարներ, խնձորի, թրթնջուկի և քացախի օրգանական թթուներ, կենսագենետիկ ակտիվ նյութեր և ֆերմենտներ։


Posted January 12, 2024 by michaelsadoyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*