November 26

“Երջանիկ խրճիթը” Ավ. Իսահակյան

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:
  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտյա – կանաչ

Ջրաղաց – հացահատիկ աղալու ջրային աղաց

չիբուխ – Ծխամորճ, ծխափող

մացառ – Փշոտ թփաբույս

քարավան – բեռներ ու մարդկանց փոխադրող ձիերի կամ ուղտերի կազմված խումբ՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի) համար

հովասուն – Հով տեղերում սնված, մեծացած, ապրած

բուխարիկ – Վառարանի ծխնելույզ պատի միջով և երդիկում

երերուն – Անհաստատ, շարժական, հողդողդ, անկայուն, խախուտ

թևին է տալիս – Թռչել

  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

մանուկ – երեխա

սոսափել – Խշխշալ, խշալ, շնկշնկալ

շավիղ – Նեղ ճանապարհ, արահետ, կածան

եզերք – Եզր, ծայր, սահման

ուղևոր – ճամփորդ, ճանապարհորդ

շնորհալի – Տաղանդավոր, մեծաշնորհ

շքեղ – Պերճ, փառահեղ, հոյակապ, շլացուցիչ

նազելի – սիրուն, գեղեցիկ, չքնաղ

աննկատ – Աննկատելի, անտես

անհայտացավ – Անհետանալ, աներևութանալ, կորչել, չքանալ

վերջալույս – արևմուտք

խրճիթ – Տուն, տնակ, հյուղ, հյուղակ

ալևոր – Ծեր, ծերունի, ծերուկ

առավոտ – Լուսածագ, լուսաբաց, արշալույս, արևածագ, այգ


Posted November 26, 2022 by michaelsadoyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*