April 20

Мой любимый спортсмен Л.Месси

Мой любимый спотрсмен футболист Лионель Месси․

Месси родился 24 июня 1987, Росарио, Аргентина — аргентинский футболист, нападающий клуба «Пари Сен-Жермен», капитан сборной Аргентины. Чемпион мира, чемпион Южной Америки, победитель Финалиссимы, олимпийский чемпион. В составе «Барселоны» Месси обладатель десяти титулов чемпиона Испании, четырех титулов Лиги чемпионов УЕФА, шести Кубков Испании, восьми Суперкубков Испании, трех Суперкубков Европы и трех Кубков клубного чемпионата мира. Согласно исследованию․

24 игрока забили 800 и более голов за карьеру в футбольных соревнованиях высшего уровня. У месси есть 19 кубков․

Я выбрал Месси, потому что он самый лучый футболист и он очень хорошый и добрый человек.

April 19

ինգնաստուգում․19․04․2023թ․

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևն գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարնկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրե nրի մասին, որը չգիտեիր: 

Նրանք դնում էին 10-40 ձու:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

երփներանգ – Գույնզգույն, բազմագույն

սաղարթ – տերև

ճամփա – ուղի ,

մտածել – Մտորել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ-արյուն

ամենամեծ-ամենափոքր

բարի-չար

արևելք-արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

April 18

Клён

Хорош лес! Ты видел клён? У клёна широкие листья, ствол гладкий и чистый. Растёт клён рядом с  берёзой и осиной. Луч солнца освещает его вирхушку. Весёлый зеленый клён любит яркий свет. Красивые клёны люди сажают и в гороаских парках. Эти деревья украшают дороги и берега прудов.

широкие – тере болшие

осина – тере дерево

освещает – тере светит

верхушка – тере верхниа часть

перига – тере суша вакруд воды

April 17

Հետաքրքիր է իմանալ․ բնագիտություն

Նյութի չորրորդ վիճակը ընդունված է համարել պլազման։ Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը։ Տիեզերքի նյութի 99%-ը գտնվում է այդպիսի վիճակում, երբ ատոմները տրոհված են իոնների և էլեկտրոնների:

Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով։ Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում՝ էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից։ Երկրագնդի վրա պլազմայի մեկ այլ դրսևորում է կայծակը, կրակը, բոցը (ցածր ջերմաստիճանի պլազմա) և այլն: Ահա թե ինչու է շատ հետաքրքիր ուսումնասիրել նյութի չորրորդ վիճակը: Սակայն երկրագնդի վրա չափազանց դժվար է ստանալ գերբարձր ջերմաստիճանում և ճնշման տակ գտնվող պլազմա:

April 17

Ամանի հեղուկ և սև պղպեղ

Անհրաժեշտ նյութեր՝ սև աղացած պղպեղ, ամանի հեղուկ և ջրով լի աման։

Փորձի կատարման ընթացքը: Ջրով լի ամանի մեջ աղալով լցնոմ ենք սև պղպեղը և ամանի մեջտեղում կաթեցնում մեկ կաթիլ ամանի հեղուկ։ Դիտարկում ենք տեղի ունեցող երևույթը, կատարում համապատասխան հետևություններ։

April 17

Ձուն շշի մեջ

Անհրաժեշտ նյութեր՝ պինդ եփած ձու, շիշ կամ անոթ (լայն բերանով, բայց ձվի տրամագծից փոքր հյութի թափանցիկ շիշ), լուցկի և թուղթ։

Փորձի կատարման ընթացքը․

ա. Մաքրում ենք խաշած ձուն։

բ. Լուցկիով վառում ենք թուղթը։

գ. Շշի մեջ վառվող թուղթ ենք նետում։

դ. Պինդ խաշած և մաքրած ձուն տեղադրում ենք շշի բերանին։

ե․ Հետևում ենք, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարում ենք մեր դիտարկումները և համապատասխան հետևություններ ենք անում։

April 16

Հայոց մայրաքաղաքները

Վան

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում` հզոր պարիսպ։
Դրանից հետո էլ` Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորների ու առևտրականների բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր նաև 10-11-րդ դարերում` Վասպուրականի Արծրունյաց թագավորության օրոք։
19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։ Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Վանի բերդը

Արմավիր

Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների մնացորդներ կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի` մեր օրերում կատարված պեղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։ Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Պատմական Արմավիր քաղաք

Երվանդաշատ

Ք. ա. 220թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս` Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրաքաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։
Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերի հետ։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան` իր երկու շրթունքներով։ Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ

Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որն առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որը շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։ Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը Հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը»1, ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատակագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։ Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

————

Պատմական Արտաշատ քաղաք

1․Կարթագեն – Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաքպետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ։ Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Հարցեր և առաջադրանքներ

1. Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։ 

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաք է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

2. Ե՞րբ և ո՞ւմ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։

Արարատ, Ուրարտու, Նաիրի, Բիայնիլի, Տոսպ, Տուշպա անուններով

3. Արմավիր անունով ժամանակակից ի՞նչ քաղաքներ գիտե

Արամավիրի մարզի Արմավիր քաղաքը՝ նախկինում եղել է Հոկտեմբերյանում


4. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։

Արտաշատը՝ Արտաշես I-ի, Երևանդաշատը՝ Երեվանդունի արքաի, Տիգրանակերտը՝ Տիգրան Մեծի անունով

April 16

The lump of gold

Paul was a very rich man, but he never spent any of his money. He was scared that someone would steal it. He
pretended to be poor and wore dirty old clothes. People laughed at him, but he didn’t care. He only cared about his
money.
One day, he bought a big lump of gold. He hid it in a hole by a tree. Every night, he went to the hole to look at his treasure. He sat and he looked. ‘No one will ever find my gold!’ he said.
But one night, a thief saw Paul looking at his gold. And when Paul went home, the thief picked up the lump of gold, slipped it into his bag and ran away!


The next day, Paul went to look at his gold, but it wasn’t there. It had disappeared! Paul cried and cried! He cried so loud that a wise old man heard him. He came to help. Paul told him the sad tale of the stolen lump of gold. ‘Don’t worry,’ he said. ‘Get a big stone and put it in the hole by the tree.’ ‘What?’ said Paul. ‘Why?’ ‘What did you do with your lump of gold?’ ‘I sat and looked at it every day,’ said Paul.


‘Exactly,’ said the wise old man. ‘You can do exactly the same with a stone.’ Paul listened, thought for a moment and then said, ‘Yes, you’re right. I’ve been very silly. I don’t need a lump of gold to be happy!’

stone-քար

treasure-գանձ

thief-գող

scared-վախեցած

steal-գողանալ

a lump of gold-մի գունդ ոսկի

Category: English | LEAVE A COMMENT
April 14

Ջաննի Ռոդարի.Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին

վարդ
տարօրինակ

անգամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ – բարդ
մատ – պարզ
քաղաքային – ածանցավոր
գրիչ – ածանցավոր
4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

գոյական – տներ , երկիր

ածական – սուր

բայ – կառուցված էին

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց – ճամփորդել
բ/պետք է վճարեց – վճարել
գ/ասաց – ասել
դ/երազում էր – երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսորվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

այն երկիր որտեղ ոչմի սուր բան չկա

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

նրան դուրս հանենցին այդ երկրից։ Թող 10 հատ սուր խնդիր լուծի

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո ես կուզենայ գնալ նրա հետ այդ երկիր