October 31

Իմ աշնանային արձակուրդների մասին

Անկեղծ ասած այս արձակուրդները անցան առանց որևէ հետաքրքիր իրադարձության։ Ես առաջին օրը գնացի տատիկիս տուն, հետո 1 օրից ես եկա մեր տուն, որովհետև ես հիվանդացա։ Եվ ահագին երկար մնացել էի տանը ու բուժվում էի։ Երբ ես լավացա, հինգշաբթի օրը գնացինք իմ ընտանիքի հետ մեգամոլ։ Այնտեղ մի քիչ խաղացինք և համով բաներ կերանք։ Շաբաթ օրը ես և իմ քույրիկը և եղբայրս գնացինք իմ մյուս տատիկի տուն։ Այնտեղ մենք խաղում էինք, նկարում էինք և նայում էինք կինո։

Կիրակի օրը բոլորս միասին մեծ ընտանիքով հավաքվեցինք հորեղբորս տանը և մեծ քեֆ արեցինք։

Ես շատ չկարողացա դուրս գալ բակ, կամ ման գալ այգում, քանի որ հիվանդ էի։ Դրա համար շատ տխրեցի։ Բայց հուսամ մյուս արձակուրդներին ավելի շատ կգնամ քաղաքից դուրս և կշփվեմ ընկերներիս հետ։


Posted October 31, 2022 by michaelsadoyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*